Նիկոլ Փաշինյանը պետք է կա՛մ հրաժարական տար, կա՛մ հեռանար, կա՛մ ինքնասպան լիներ․ Արամո
Վահե Հակոբյանի հիմնադրած «Վերածնվող Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարին ասյօր ներկա էր նաև երգիչ, երգահան Արամոն։ Նա Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ համագումարին որպես հրավիրյալ էր մասնակցում, ու քանի որ կուսակության հիմնադիրների մեծ մասը սյունեցիներ են, ինքն էլ կեսով սյունեցի է՝ մայրական կողմը Գորիսից է, գենը խոսել է ու եկել է ծանոթանալու ծրագրի դրույթներին։
Հարցրինք՝ հնարավո՞ր է կուսակցության ծրագրին ծանոթանալուց հետո նաև անդամակցի այս քաղաքական ուժին, Արամոն ասաց․ «Չեմ կարծում, որովհետև ես արարող ու ստեղծագործող մարդ եմ։ Չգիտեմ՝ հետագայում ինչ կլինի, բայց ուզում եմ նախ ծանոթանալ, որովհետև էս իրավիճակից պետք է դուրս գալ, և վերածնվող Հայաստան է պետք մեզ»։
Հարցին՝ այսքանից հետո ժողովուրդը, ըստ իրեն, նորից ձայն կտա՞ այս իշխանություններին, Արամոն ասաց․ «Եթե մարդ մտածել գիտի, և եթե էդ երեք տարվա կինոլենտը հետ տա և հասկանա՝ ինչ է խոստացվել, ինչ է արվել, իչնչը չի արվել, ինչի ենք հասել, ես կարծում եմ՝ ամենախելոք մարդը պետք է ուղղկաի հրաժարվի էս իշխանությունից»։
Անդրադառնալով Փաշինյանի՝ պատերազմից հետո դեռևս իշխանության ղեկին մնալուն, Արամոն նկատեց, որ Փաշինյանը պետք է պատերազմում պարտվելուց հետո հեռանար։ Ապա հիշեցրեց, թե ինչպես էին վարվում Ճապոնիայում գեներալները նման իրավիճակում։
«Ընդհանրապես նման իրավիճակում Ճապոնիայում խարակիրի էին անում՝ փակում են, կրակում են։ Էստեղ, իրականում, կա՛մ հրաժարականն էր, կամ հեռանալն էր, կա՛մ ինքնասպան լինելը»,- ասաց նա՝ հասկացնելով, որ Փաշինյանը պետք է այս երեքից մեկը ընտրեր։
Մանրամասն՝ տեսանյութում


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
Մ-20 ԱԱ. ըմբիշ Յուրիկ Պետրոսյանը կիսաեզրափակչում 8-1 հաշվով հաղթել է ավստրիացի մրցակցին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են