Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Թուրքերի հետ համակեցության քարոզիչը գործուղվել է Սյունիք

Թուրքիայի և Ադրբեջանի հետ ամեն գնով բարեկամանալու ջատագով, նիկոլական խունտայի՝ այդ գծով արբանյակ, «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Ես և իմ հայրենիքը» առարկաների չափորոշիչները լրամշակող փորձագիտական խմբի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը Սյունիքում է: Նրա գրառումներից ու հրապարակած լուսանկարներից տեղեկանում ենք, որ ակտիվորեն աշխատում է տեղի երիտասարդության հետ, Կապանը 2021-ի երիտասարդական մայրաքաղաք հռչակելու առիթով շնորհավորել է կապանցի երիտասարդներին:

2020 թ. ամռանը տեղի ունեցած թեժ քննարկումներում մանրամասն ներկայացրել ենք, թե ով է իրականում Լիլիթ Մկրտչյանը, ինչ հայացքների տեր է, ինչ գաղափարներ է դավանում և ապագային միտված ինչպիսի վտանգներ է պարունակում նրա հակազգային ու հակապետական գործունեությունը:

Եվս մեկ անգամ հիշեցնենք ու փաստենք՝ Լիլիթ Մկրտչյանը, հայտնի թուրքապաշտ, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարեկամության մոլի ջատագով և իշխանության առանցքային «գաղափարախոս» Մարիա Կարապետյանը և նրանց ծնող ու սնող այլ անձինք թուրք գործընկերների հետ իրականացրած բազմաթիվ ծրագրերի ու դրամաշնորհների միջոցով տարիներ շարունակ պայքարել են, որպեսզի հայոց պատմության դասագրքերում վերանան թշնամական կերպարները, այսինքն՝ թուրքերը և ադրբեջանցիները չներկայացվեն որպես ջարդարարներ:

Օրինակ՝ թուրքերի հետ և Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամի դրամաշնորհի միջոցով իրականացված բազմապիսի ծրագրերից մեկով, որի համար թուրքական հիմնադրամը հատկացրել է շուրջ 20 հազար եվրո բյուջե (19,995 եվրո), նպատակ է հետապնդվել «մարտահրավեր նետել պատմության դասագրքերում առկա՝ թշնամու կերպարին և ներկայիս պատմական գործընթացներին, ինչը կխթանի պատմության ուսուցումը Հայաստանում և Թուրքիայում»:

Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կարապետյանը կրկին Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամի և թուրք հեղինակների հետ համատեղ 2017 և 2019 թվականներին հրատարակել են «Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ», «Պատմության ուսուցանման այլընտրանքային չափորոշիչները Հայաստանի և Թուրքիայի համար» ձեռնարկները: Անգլերենով հրատարակված գրքերին կարելի է ծանոթանալ այստեղ և այստեղ: Դրանք հակահայկական, հակազգային որակվեցին հայ պատմագիտական հանրույթի առանցքային ներկայացուցիչների կողմից, իսկ հայ հեղինակների՝ ձեռնարկների տակ ստորագրելու փաստն իր հերթին համարվեց դավաճանություն (տե՛ս այդ մասին ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, երջանկահիշատակ Արտակ Մովսիսյանի հարցազրույցներն ու մեկնաբանություններն այդ մասին):

Ակներև է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ամեն գնով (անգամ՝ Արցախը հանձնելու և 5000 հայորդիների սպանդի դեպքում աչք չթարթելով) հարաբերություններ հաստատելու՝ իշխանական մոլեգնող տենդի պայմաններում ամենախնդրահարույց վայրը Սյունիքն է: Այստեղ է, որ հայ ազգն ամենաշատն է դիմադրում, այստեղ է, որ թուրք-ադրբեջանական օրակարգերի սպասարկու փաշինյանական խունտան ունի ամենաշատ պրոբլեմները, այստեղից է, որ կարող է բռնկվել ընդվզման նոր ալիք ու տապալել բարոյապես վաղուց գոյություն չունեցող իշխանական բուրգը: Վերջապես՝ ամենաշատը Սյունիքում կարիք կա քարոզելու, մարդկանց, հատկապես՝ երիտասարդության ուղեղները լվանալու, թե թուրքը, որ կանգնած է մի քանի մետր այն կողմ և լավագույն զենքերն ուղղել է այս կողմ, բարի մարդ է, պետք է սովորել ապրել նրա հետ, նրա կողքին «համակեցորեն», «համակեցաբար» և «համակեցությամբ», որ Սյունիքի ու Կապանի երիտասարդությունը պետք է ոչ թե զինվի ու պաշտպանի սեփական հայրենիքն ու արժանապատվությունը՝ պատրաստվելով ազատագրել դավաճանաբար հանձնված հայրենիքը, այլ պետք է «զինվի» համակեցությամբ՝ մարտահրավեր նետելով ու սպանելով իր մեջ առկա թշնամու կերպարը: Բնականաբար, այդ թշնամու կերպարի ստեղծման «մեղավորները» հայ պատմաբանների ստեղծած «Հայոց պատմության» դասագրքերն են, որոնց բովանդակազրկման ու նորովի շարադրման գործն էլ ստանձնել է հենց Լիլիթ Մկրտչյանը՝ Հրանուշ Խառատյանի ու իշխանական-սորոսական վերնախավի անմիջական կամ գաղափարական աջակցությամբ ու վերահսկողությամբ:

Երբ ամռանը գրում էինք այս մասին, շատերը չէին հավատում՝ «մի՞թե» հարցադրմամբ փոքր-ինչ թերահավատորեն վերաբերվելով այդ հակապետական անձանց ու երևույթներին: Հետո եղավ պատերազմը, բացահայտվեցին համազգային դավաճանության առավել հրեշավոր դեմքեր ու դեպքեր, և մարդիկ սթափվեցին: Այժմ կրկին շատերը թմբիրի մեջ են, և Լիլիթ Մկրտչյանի նմանների գործուղումը Սյունիքի մարզ կարող են դիտել որպես հերթական Վարդավառների և ինչ-որ ցուցահանդեսների կազմակերպում: Բնականաբար, իշխանական-դավաճանական շրջանակները լավ են հասկանում, որ չպայքարելու, չզինվելու և թշնամու հետ համակեցության քարոզը պետք է լինի աննկատ, սահուն և անցնցում, և հենց դրանով է պայմանավորված գառան մորթի հագած գայլերի ընտրությունն ու գործուղումը Սյունիք:

Նիկոլական խունտան լավ է հասկանում, որ Սյունիքին սահմանակից Որոտանն (Կուբաթլուն) ու Կովսականը (Զանգելանը) հանձնված կարելի է համարել միայն այն ժամանակ, երբ Սյունիքի երիտասարդությունը հաշտվի այդ մտքի հետ, երբ վերանա հայկական պահանջատիրությունը, իսկ դա տեղի կունենա այն ժամանակ, երբ Սյունիքի երիտասարդությունն առաջնորդվի լիլիթմկրտչյանական ու մարիակարապետյանական թուրքահաշտ գաղափարներով:

Լիլիթ Մկրտչյանը գործուղվել է Սյունիք, որպեսզի հայ երիտասարդության շրջանում գաղափարապես լեգիտիմացնի Փաշինյանի հայրենադավ խունտայի՝ հայրենիքի հանձնման իրողությունը:

Աղբյուրը՝ yerkir.am