Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունը Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքները ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունից ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետ Ձեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. Փեզեշքիան Ավետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճից Ով կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը Կարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամաս Քննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցեր Լեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին Տաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբ

Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամասՔննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՏաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներըԹրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԻնչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները«Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել էՄի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվելՋերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համարՀայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներովՌոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերըԱրմեն Մկրտչյանը ներկայացրեց ՆԳՆ Փրկարար ծառայությունում իրականացված բարեփոխումներն ու կառույցի կողմից վարվող նոր քաղաքականությունըՄեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Կանադան դատապարտել են Իսրայելի կողմից Արևմտյան ափում բնակավայրերի կառուցման ծրագիրը«Ռիպա» հյուրանոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԺաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետՈւկրաինան հարվածել է Պերմի խոշորագույն նավթավերամշակման գործարանինՌուսական հացահատիկով բեռնված հերթական գնացքը Ադրբեջանի տարածքով կհասնի ՀայաստանՁյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՈւկրաինան պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ, լսել ամերիկյան կողմին

Իմքայլական պատգամավորը սկանդալ է սարքել սթրիփ-ակումբում, որտեղից նրան խայտառակ կերպով վռնդել են

168.am-ը գրում է. «Շիրակի մարզի իշխանական ճամբարից թիվ մեկ «հարց լուծող», իմքայլական երեսփոխան Կարեն Սարուխանյանի արկածները մարզում նոր փուլ են թեւակոխում:

Տարբեր կադրային հարցեր լուծելու, այդ ճանապարհին ոչնչի առջեւ կանգ չառնելու, ինտրիգներ հյուսելու, մորեղբոր, հորեղբոր տղաներին ու հարսներին, քույրերին ու եղբայրներին, իրեն ցանկալի մարդկանց պաշտոնների նշանակելու ընդմիջումներին Կարեն Սարուխանյանը, պարզվում է, սիրում է սթրիփթիզ ակումբներ հաճախել:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ մոտ 10 օր առաջ Գյումրիի սթրիփ ակումբներից մեկում գիշերն իր հանգիստն անցկացնող Կարեն Սարուխանյանն իր մի քանի ընկերների հետ, որոնց մեջ է եղել նաեւ Գյումրիում հայտնի «Լիժնիկ Սլո» մականունով հայտնի անձնավորության որդին, սկանդալ է սարքում, որի արդյունքում իմքայլական պատգամավորին ընկերների հետ միասին խայտառակ կերպով վռնդում են ակումբից:

Վստահաբար այդ ակումբի տեսախցիկները շատ ուշագրավ կադրեր ունեն տվյալ «դաստիարակչական միջոցառումից», եւ դեպքով հետաքրքրված անձինք, անշուշտ, կարող են շատ մեծ ցանկության դեպքում «վայելել» դրանք:

Գյումրիի՝ մեր հավաստի աղբյուրների պնդմամբ՝ հիշյալ «Լիժնիկ Սլո» մականունով քաջ հայտնի անձը նախկինում գյումրեցի պատգամավոր Վարդեւան Գրիգորյանի շրջապատից է եղել, իսկ այսպես կոչված հեղափոխությունից հետո լծված է եղել իշխանություններին սպասարկելուն:

Ի դեպ, ըստ Գյումրիում տարածված լուրերի, նույն Կարեն Սարուխանյանն իր գործնական հանդիպումները հիմնականում անցկացնում է Գյումրիի «Ֆլորենս» ռեստորանում, որը պատկանում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին: Ականատեսները պատմում են, որ պատգամավորը մշտապես անհարկի խնդիրներ է ստեղծում ռեստորանի աշխատակիցների համար՝ մասնավորապես հրաժարվելով լքել տարածքն աշխատանքային ժամերի ավարտից հետո:

Կարեն Սարուխանյանը, բնականաբար, չի կարող ձեռքերը ծալած նստել նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված այս նախընտրական շրջանում, ու նա արդեն իսկ լծվել է հարազատ կուսակցության, իսկ ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանի համար ձայներ բերելու գործին:

Այդ նպատակով նա արդեն իսկ, 168.am-ի տեղեկություններով, հանդիպել է «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի ղեկավարի հետ ու առաջարկել, որ «Գազպրոմ Արմենիայի»՝ մարզային մասնաճյուղի 600-700 հոգանոց կոլեկտիվը լծվի քայլականների համար ձայներ ապահովելու՝ դժվարին ու ըստ գյումրեցիների՝ ոչ այնքան պատվաբեր աշխատանքին:

Պատասխանը, սակայն, հիասթափեցրել է Կարեն Սարուխանյանին, որովհետեւ «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի ղեկավարը շատ հստակ ու կոնկրետ պատասխանել է, որ իրենք ապաքաղաքական ընկերություն են եւ որեւէ մեկի օգտին որեւէ քարոզչություն անել չեն պատրաստվում ու առհասարակ իրենց օրակարգում նախընտրական քաղաքական գործունեության վերաբերյալ պլաններ չկան»։