Շոշով գրեթե ամեն օր ադրբեջանական ավտոշարասյուների անցնելը մտահոգիչ է. համայնքի ղեկավար
Ասկերանի շրջանի Շոշ համայնքով գրեթե ամեն օր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանական ավտոշարասյուներ են անցնում: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շոշի համայնքի ղեկավար Էրիկ Աբրահամյանը՝ մտահոգություն հայտնելով, որ ստեղծված իրավիճակը միանգամայն անհանգստացնող է, քանի որ շարասյունն անցնում է գյուղամիջյան այն ճանապարհով, որով անցնում են նաև բնակիչները:
«Մեր գյուղը շատ մոտ է ադրբեջանցիներին: Ցանկացած պահի կարող են խանգարել մեր անդորրը, ինչն այս օրերին դրսևորվում է իրենց կողմից արձակված կրակոցների ձայներով: Գյուղի անվտանգության խնդիրն առաջնահերթ է»,-ավելացրել է Է. Աբրահամյանը:
Կայքի զրուցակիցը տեղեկացրել է, որ պատերազմից հետո բնակիչների մեծ մասը վերադարձել է: Գյուղում վերաբնակվել են 5 ընտանիքներ, որոնք պատերազմի հետևանքով կորցրել են իրենց տները:
Չնայած հրետակոծության արդյունքում 120 տուն է վնասվել, 3-ն էլ ամբողջովին ավերվել, այնուամենայնիվ Շոշը պատրաստ է, գյուղի տները վերանորոգելու դեպքում, նոր վերաբնակիչների ընդունել: Է. Աբրահամյանը հավելեց նաև, որ վերջերս ռուս խաղաղապահների աջակցությամբ Շոշի բուժկետը համալրվել է բժշկական պարագաներով:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հորմուզի նեղուցով անցել է ընդամենը 4 բեռնատար նավ
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում