Եվրախորհրդարանի ավելի քան 120 պատգամավորներ Ադրբեջանից պահանջում են վերադարձնել բոլոր հայ գերիներին
Եվրախորհրդարանի ավելի քան 120 անդամներ ԵՄ-ին կոչ են արել ուժեղացնել ճնշումը Ադրբեջանի վրա՝ Լեռնային Ղարաբաղի համար մարտերի ընթացքում անցյալ տարի գերեվարված հայ ռազմագերիներին ազատելու համար, հայտնում է Euractiv-ը:
«Մենք խնդրում ենք ձեզ գործել, որպեսզի պահանջեք բոլոր հայ ռազմագերիների վերադարձը իրենց երկիր»,- հայտարարել են նրանք Եվրահանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի եւ ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավարներին ուղղված նամակում:
Նրանք պաշտոնյաներին կոչ են արել «ամեն ջանք գործադրել եւ օգտագործել ձեռքի տակ եղած բոլոր լծակները՝ պահանջելու, որ Ադրբեջանը լիովին եւ բացառապես հարգի միջազգային իրավունքը»:
Անցյալ տարի վեց շաբաթ տեւած պատերազմում Հայաստանը սարսափելի պարտություն կրեց, որը առնվազն 6000 մարդու կյանք խլեց երկու կողմերից, քանի որ Ադրբեջանը հետ գրավեց տարածքների մի մասը, որը կորցրել էր մարտական գործողություններում մոտ երեք տասնամյակ առաջ:
Արյունահեղությունը դադարեցնելու համար նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ խաղաղ համաձայնագրի շրջանակներում երկու կողմերն էլ պայմանավորվել են վերադարձնել բոլոր ռազմագերիներին եւ մարտերում զոհվածների աճյունները:
Հայաստանը հայտարարել է, որ վերադարձրել է բոլոր գերեվարվածներին, բայց մեղադրում է Ադրբեջանին անհայտ թվով ձերբակալվածների պահելու մեջ:
«Դժվար է ճշգրիտ որոշել մնացած բանտարկյալների եւ գերիների թիվը` մեծ թվով անհետ կորածների եւ ադրբեջանական կողմի հետ համագործակցության բացակայության պատճառով»,- գրել են Եվրախորհրդարանի պատգամավորները:
Ադրբեջանը պնդում է, որ վերադարձրել է բոլոր ռազմագերիներին, բայց խոստովանում է, որ իր մոտ են նրանցից մի քանիսը, ովքեր գերեվարվել են խաղաղ համաձայնագրի ստորագրումից հետո:
Բաքուն պնդում է, որ նրանց վրա չի տարածվում Ռուսաստանի միջնորդությամբ կնքված համաձայնագիրը, եւ նրանք «ահաբեկիչ դիվերսանտներ» են, որոնք պետք է դատարանի առջեւ կանգնեն:
ԵՄ-ի անցյալ շաբաթվա հայտարարության մեջ ասվում էր, որ բոլոր ռազմագերիներն ու ձերբակալվածները պետք է վերադարձվեն «անկախ նրանց ձերբակալման հանգամանքներից»:

















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Այսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները․ Խուդաթյան
ԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստի
Արաղչին առաջարկել է տարածաշրջանից հեռացնել ամերիկյան զորքերը
Մի խաբեք մարդկանց. Արցախը վերադարձնելու հարցում մենք որեւէ դաշնակից չունենք
Wildberries-ը Երևանում բացել է նոր լոգիստիկ համալիր՝ օրական մինչև 500 հազար ապրանքի թողունակությամբ
Զաբել տատն իր 100-ամյա հոբելյանը կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է համարում. հարազատները ծննդյան օրն...
Ինչու Սպերցյանը չտեղափոխվեց Պորտու
Աջակցությունը կազմում է 50%՝ առավելագույնը 1-1.5 մլն դրամ՝ կախված սերտիֆիկատի տեսակից․ Գևորգ Պապոյան...
Դասերը կվերսկսվեն առկա ձևաչափով վաղվանից՝ մարտի 31-ից․ Հայաստանի ամերիկյան համալսարան