Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Տեսանյութեր

Քանդելուց, հանձնելուց, վարի տալուց հետո ընդամենը մեկ բառ ասացին՝ «կներեք»

Օրերս մեկ հաղորդմամբ անդրադարձել էի Նիկոլ Փաշինյանի 15 խոստումներին, որ տվել էր կապիտուլյացիայից հետո և խոստացել էր կատարել 6 ամսում։ Եթե 1-10 բալանոց սանդղակով գնահատենք Նիկոլի այդ խոստումների կատարումը, կնշանակենք 1։ Գերիների վերադարձը տապալել է, ղարաբաղյան հարցով բանակցությունների վերականգնումը տապալել է, զինված ուժերի բարեփոխումը տապալել է, կորոնավիրուսի հաղթահարումը տապալել է։ Հայաստանը աշխարհի միակ երկիրն է, որտեղ կորոնավիրուսի պատվաստումները նոր են սկսել, ԱՊՀ երկրների շարքում ամենացածր տոկոսն ունի։ Եթե ես լինեի վարչապետ ու էս ցուցանիշը ունենայի, Վիճակագրական ծառայության հաշվետվությունը կդնեի թևիս տակ, կվազեի մոտակա կամուրջը ու առանց կամ ու կացի ինձ կնետեի ցած։ Բայց սա էս ողբերգական թվերով կանգնում է ավտոների կուզովներին, դինամիկները միացնում ու համերգ է տալիս։

Բնականաբար, 6 ամսվա այս խոստումները մեկից մեկ կտապալեր, եթե նայենք, որ դրանից առաջ էլ տապալել էր նախընտրական բոլոր խոստումները։ Երկրիրը փակուղու ու մեկուսացման մեջ են մտցրել, գնում է մարզեր քարոզարշավ անելու ու ինչ է ասում՝ չկատարված խոստումների համար ներողություն ենք խնդրում ժողովրդից, սխալների համար էլ ենք ներողություն խնդրում։

5 հազար լուսավոր տղու դրել են հողի տակ, վարչապետն ասում է՝ սխալների համար ներողություն եմ խնդրում։ Հիմա ասեք տեսնեմ՝ բանակին առողջ տղա տված ու ընդամենը երկու ոսկոր հետ ստացած ո՞ր մի ծնողը պետք է ների, ինչո՞ւ պետք է ների։ Դու խոստացել ես աղքատությունը վերացնել, դրա փոխարեն դարձրել ես 40 տոկոս, մարդկանց տանում ես սովի ու ասում ես կներեք, որ էնքան վատ ղեկավար եմ, որ դու հացի փող չունե՞ս։ Հայաստանի ո՞ր մի ղեկավարն է ասել խոստումս չեմ կատարել, կներեք։

Նիկոլի իշխանության սխալների պատճառով ձեթի, պեսոքի, ալյուրի, կաթնամթերքի, բենզինի գինը ժամ առ ժամ աճում է։ Երկրորդ նախագահն ասում է, որ գնաճը հնարավոր է զսպել 1 ամսում։ Կոնկրետ ժամանակահատված է ասել, ես իրեն հավատում եմ, 10 տարի տեսել եմ գնային կայունություն։ Բայց Նիկոլը ոչ թե մեկ ամիս, այլ ուղիղ 6 ամիս հետո ասելու է՝ կներեք, որ գնաճը չկարողացանք կարգավորել։ Ախր սա սովորական կենցաղային հարց չէ, որ գաս տուն ասես՝ կնիկ, մածունը մոռացել եմ առնեմ, վաղը կառնեմ, կներես։

Թոշակառուն, որ ստացել է 40 հազար դրամ թոշակ, 10 հազարը տվել է կոմունալին, 10 հազարը տվել է դեղերին, 20 հազար դրամով ցամաք հաց է առնում, պատրա՞ստ է ներել Նիկոլին, որը խոստանում էր կրկնապատկել թոշակը։ Դու ապրում ես պալատներում, Երևանում դղյակ ունես, Սևանում դղյակ ունես, պետության հաշվին ապրում ես շքեղության մեջ, մարդկանց ասում ես կներեք, որ իմ պատճառով աղքատ ե՞ք։ Վաղն էլ ասելու ես՝ կներեք, որ հոսանքը հովհարային անջատումներով է էն 90-ականների պես, մենք դրան ենք մոտենում, էներգետիկ ճգնաժամին։ Մարտ ամսից գազի գինը փոխվել է, նոր գնի մասին տեղեկություն չունենք, բանակցում են ու ամենայն հավանակնությամբ՝ արդեն բարձրացել է։ Կասեն՝ կներեք, ժողովուրդ։ Նախորդ տարին Հայաստանի պատմության մեջ առաջինն է եղել, որ Հայաստանից ավելի շատ գումար է դուրս եկել, քան բերվել է։ Մինչ էկոնոմիկայի նախարարը ասում է՝ բացե՞մ սումկես ներդրումները ցույց տամ, երկրից 7 միլիոն դոլար ներդրում է փախել։ Դրա համար էլ կներեք։ Մարդուն ասել եք՝ հեղափոխություն եմ արել, արի Հայաստանում ապրի, Լիբանանում տունը ծախել է, եկել է Հայաստան, մի տարի հետո վեշերը հավաքել-գնացել է։ Հիմա նրան ասում ես՝ կներեք։ Իսկ վնասը հատուցել կարող ե՞ք, թե՞ ձերը մենակ ներողություն խնդրելն է։

Կամ ո՞նց կարելի է հողը տալ թշնամուն ու ասել՝ ժողովուրդ, սխալների համար ներողություն եմ խնդրում։ Ի՞նչ ներել, հորդ տնի՞ց էիր բերել Շուշին, քեզ ո՞վ էր իրավունք տվել Տիգրան Մեծի կառուցած Տիգրանակերտը հանձնես թուրքին։ Զոհերի ծնողներից ներողություն եք խնդրում, իսկ իրենց զավակին կարո՞ղ եք վերադարձնել։ Ի՞նչ ներողություն։ Եթե անգամ հենց էսօր վերադարձնեն գերիներին, ո՞ր մի ծնողն է պատրաստ ներել նիկոլին նրա համար, որ իր տղան անմեղ տեղը գերի ընկավ։

Գերիների համար կներեք, հողերը տալու համար կներեք, 5 հազար զոհի համար կներեք, կորոնավիրուսից 5 հազար զոհի համար կներեք, գործազրկությունը կրկնապատկելու համար կներեք, աղքատության համար կներեք։ Մի տեսակ շատ չե՞ք ներում ձեզ։ Խոստումները չկատարելու համար ներողություն չեն խնդրում, ռադները քաշում-գնում են։

Ներողությունն էլ է ձևական, ժողովուրդ, Մակունցին հարցնում են՝ որո՞նք են ձեր իշխանության բացթողումները, ասում է՝ կդժվարանամ ասել։ Մարդիկ չեն գիտակցում, որ պատերազմն ու հող տալը սխալ էր, որ ձեզ աղքատության մեջ թաղելը սխալ էր, Ադրբեջանին Սյունիքով ճանապարհ տալը սխալ է։ Եվ եթե չեն հասկանում, ուրեմն պատրաստ են շարունակել այսպես։ Դա իրենց համար սխալ ու բացթողում չէ, էդպես պետք է լիներ։

Ժողովուրդ սա ինչի՞ նշան է, ա՛նկարողության։ Նիկոլն ասում է՝ եթե մեր իշխանությունը թույլ լիներ, էսքան փորձությունները ո՞նց կանցներ։ Եթե ձեր իշխանությունը ուժեղ լիներ, մեր գլխով էսքան փորձություն չէր գա, հենց սա է թուլության ապացույցը։ Էս ամենը կարող էր չլինել։ Փորձությունը դուք եք բերել, երկիրը հաղթահարում է ուժասպառ լինելով։

Ու հիմա, էս բագաժով, էս տապալած ծրագրերով, ոչինչ չանելով ու ամեն ինչի համար ներողություն խնդրելով սրանք հայտ են ներկայացնում ընտրությունների ու ասում են՝ ժողովուրդ, մենք ձեզ տվել ենք լիքը խոստումներ, չենք կատարել, բայց եկեք մեզ ընտրեք։ Որովհետև բոլոր խոստումները տապալելուց հետո հանդուրժել եք։ Ընտրությունը ի՞նչ է փոխելու իշխող այս զանգվածի մեջ։ Եթե հաղթի Նիկոլի թիմը, նույն բիոզանգվածին տանելու է լցնի խորհրդարան, կառավարություն։ Էլի մի երկու տարի հետո եք երկիրը կրկնակի վարի տալու ու ասեք՝ կներեք, մի հատ էլ ընտրության գնանք։

Կարճ ասած՝ անձամբ ես ոչ մի բանի համար պատրաստ չեմ ներել։ Ու միլիոնավոր հայեր ինձ պես պատրաստ չեն ներել սրանց։ Լավ կլինի, որ սրանց մերժեք մինչև ընտրությունները։ Բայց եթե այդպես չեղավ, ուրեմն պետք է մերժել քվեաթերթիկով, բերել իշխանության թիմի, ղեկավարի, որը էս ծայրահեղ վիճակից կհանի մեզ, ոչ թե երկիրը կավերի, կքաշվի մի կողմ ու կասի՝ կներեք։ Դրա համար պետք է գործի պատասխանատվության մեխանիզմ, որ ամեն մի հողատու, դավաճան թիմ իշխանության չգա։