Լավ, ինչքա՞ն կարելի է ամեն ինչ հողին հավասարեցնել
Ինչո՞ւ չեք փոխում Սահմանադրությունն ու խորհրդարանին տալիս ինքնալուծարման իրավունք, որպեսզի հանգիստ անեք այն, ինչ հիմա եք անում՝ առանց Սահմանադրությունը խեղաթյուրելու։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանը անդրադառնալով` Կառավարության հրաժարականի և վարչապետի ընտրության ընթացակարգին։
«Ամենաբարձր պաշտոնական մակարդակով Սահմանադրության վերին աստիճանի պրիմիտիվ մեկնաբանություն։ Իմ սիրտը խառնում է էս մակարդակից:
ՀՀ Սահմ․ 149-րդ հոդ․ 3-րդ մասն արդեն երկրորդ անգամ մեկնաբանվում ու կիրառվում է այդ նորմի նպատակին տրամագծորեն հակառակ իմաստով։ Այսպես․
ՀՀ Սահմ․ 149-րդ հոդ․ 3-րդ մասի նպատակը խորհրդարանի կայունությունն ապահովելն է։ Այդ նորմը միաժամանակ մերժում է խորհրդարանի ինքնալուծարման իրավունքը։ ՀՀ-ում խորհրդարանն ինքնալուծարվելու իրավունք չունի!!! Հետևաբար, 149-րդ հոդ․ 3-րդ մասի 1-ին նախադասությունում «Վարչապետ չընտրվելու դեպքում․․․» և 2-րդ նախադասությունում «Եթե ․․․ վարչապետ չի ընտրվում․․․» ձևակերպումները նշանակում են ոչ թե, որ խորհրդարանը որոշում է դիտավորյալ վարչապետ չընտրել, այլ որ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերն այնքան մասնատված են, որ վարչապետ ընտրելու համար անհրաժեշտ թվով ձայներ իսկապես չեն հավաքվում։ Ավելի պարզ՝ խորհրդարանում գոյություն չունի կառավարությանն աջակցող մեծամասնություն, որի պատճառով էլ հենց խորհրդարանն ամենաբարեխիղճ ջանքերի արդյունքում իսկապես չի կարողանում (ոչ թե՝ չի ուզում) ընտրել վարչապետ։ Ու եթե դա կրկնվում է, ապա իբրև ծայրահեղ միջոց (ultima ratio) խորհրդարանը լուծարվում է, որպեսզի ժողովուրդն ինքը նոր ընտրությունների միջոցով ձևավորի նոր խորհրդարանական մեծամասնություն, որն ի վիճակի կլինի ընտրելու վարչապետ ու ձևավորելու կառավարություն՝ աջակցելով նրան։
Երբ Սահմ․ 149-րդ հոդ․ 3-րդ մասը մեկնաբանվում ու կիրառվում է այն իմաստով, թե իբր խորհրդարանն իրավունք ունի դիտմամբ չընտրելու վարչապետ (թեև կա կոնկրետ թեկնածուին ընտրելու համար անհրաժեշտ մեծամասնություն), որպեսզի լուծարվի, ու տեղի ունենան նոր խորհրդարանական ընտրություններ, ապա դա այլ բան չէ, քան խորհրդարանի ինքնալուծարում, որը, կրկնում եմ, մեր Սահմանադրությունն արգելում է։
Լավ, ինչքա՞ն կարելի է ամեն ինչ հողին հավասարեցնել, ինչքա՞ն կարելի է իրավունքը խեղաթյուրել։ Ինչո՞ւ եք օրենքներում ամրագրում կանոններ, որոնք հետո պիտի արհամարհեք։ Իմաստը ո՞րն է։ Ինչո՞ւ չեք փոխում Սահմանադրությունն ու խորհրդարանին տալիս ինքնալուծարման իրավունք, որպեսզի հանգիստ անեք այն, ինչ հիմա եք անում՝ առանց Սահմանադրությունը խեղաթյուրելու։ Ինչո՞ւ օրենքներում չեք ամրագրում հենց այն կանոնները, որոնցով փաստացի առաջնորդվում եք»։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները