Եվրախորհրդարանական. ԵՄ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները պատմական ցածր մակարդակի վրա են
Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերությունները պատմական ցածր մակարդակի վրա են, ասել է Ռումինիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Վլադ Նիստորը, փոխանցում է EUToday-ը:
Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խումբը, որի անդամ է Նիստորի կուսակցությունը, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին զեկույց է ներկայացրել ԵՄ-Թուրքիա հարաբերությունների մասին:
Թուրքիայի եւ ԵՄ հարաբերությունների վերականգնումը «վստահության վերականգնում եւ հարաբերությունների վերագնահատում կպահանջի»,- ասել է Նիստորը:
Ըստ նրա՝ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները լուրջ վտանգի տակ են, «քանի դեռ Թուրքիան հրաժարվում է բարեփոխումներ իրականացնել, խարխլում է օրենքի գերակայության սկզբունքներն ու հիմնարար իրավունքները եւ խախտում է Հունաստանի եւ Կիպրոսի տարածքային ամբողջականությունը: «ԵՄ-ում ագրեսորների համար տեղը չկա»,- ասել է Նիստորը:
«Տեսնելով Թուրքիայի կառավարության կողմից քաղաքական կամքի բացակայությունը՝մենք առաջ չենք գնա»,- ասել է նա՝մեկնաբանելով ԵՄ-ի հետ մաքսային միությունը վերականգնելու Թուրքիայի հայցը:
ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները, որոնք պաշտոնապես սկսվել էինի 2005-ի հոկտեմբերին, վերջին մի քանի տարում կանգ են առել՝Թուրքիայի կողմից մարդու իրավունքների եւ դատական համակարգի ոլորտում անհրաժեշտ չափանիշներին չհետեւելու պատճառով:
Երկու կողմերի միջեւ քաղաքական լարվածությունը սրվել էր անցյալ տարի այն բանից հետո, երբ Թուրքիան Հունաստանի եւ Կիպրոսի հետ կոնֆլիկտի մեջ մտավ ծովային սահմանների եւ ածխաջրածնային պաշարների պատճառով:
.

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը