Զաքարյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը դատավոր Շահվերդյանին մակագրել է դատարանի նախագահը. փաստաբան
Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը դատարանի նախագահի կողմից է մակագրվել դատավոր Մանվել Շահվերդյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Գայանե Պապոյանը։
«Քիչ առաջ ստացվել է իմ գրության պատասխանը, որից պարզ է դառնում , որ Մխիթար Զաքարյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ իմ կողմից ներկայացված բողոքի քննարկումը ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ Է ՄԱԿԱԳՐՎԵԼ դատավոր Մանվել Շահվերդյանին, այսինքն՝ էլեկտրոնային համակարգի միջոցով մակագրություն չի եղել։ Սա ողջամիտ ենթադրություն է տալիս կարծիք ձեւավորելու առ այն, որ սա ուղղակի քաղաքական պատվեր է եւ հենց դատավոր Շահվերդյանը պետք է քննարկի Մխիթար Զաքարյանի ձերբակալման իրավաչափության հարցը։ Սա բավարար հիմք է անվստահության համար, ինչու հենց դատավոր Մանվել Շահվերդյանը, ով , ըստ մամուլում առկա տեղեկությունների, հայտնի է որպես «իշխանության սրտի դատավորներից մեկը», ինչպս նաեւ հանրային եւ քաղաքական գործիչների մասով «անհիմն կալանքեր տվող դատավոր»։ Արդեն առավել քան պարզ է, թե երեկ դատավոր Շահվերդյանը ինչու դատական նիստ չհրավիրեց՝ անհապաղության սկզբունքից ելնելով ։ Մեկնաբանեմ՝
Այսօր ժամը 15։00 ծանուցվել ենք մանակցելու քննչական գործողության։ Ես ենթադրում եմ, որ այդ ժամին մեղադրանք է առաջադրվելու, եւ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվելու դատարան, եւ ,քանի որ, ձերբակալման իրավաչափությունը քննարկելու մասին բողոքը մակագրվել է Շահվերդյանին, բնականաբար կալանավորման միջնորդությունը եւս կքննարկի Շահվերդյանը։
Զերծ մնալով վերացական դատողություններից՝ ես ընդամենը հորդորում եմ պարոն Շահվերդյանին ցուցաբերել բացառիկ սկզբունքայնություն եւ արժանապատվորեն իրականացնել իր հիմնական առաքելությունը, այն է՝ արդարադատություն»,- գրել է Պապոյանը։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները