Փայլանն այցելել է Վանում ավերված հայկական գերեզմանատան տարածք
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, Մեջլիսի (խորհրդարան) հայազգի պատգամավոր Կարո Փայլանը մեկնել է Վան ու անձամբ ծանոթացել պատմական հայկական գերեզմանոցի տարածքում իրավիճակին, որտեղ վերջերս տեղի իշխանությունները հասարակական զուգարան էին կառուցել: Այս մասին գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:
Փայլանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ իր այցից հետո նա այլևս որևէ կասկած չունի, որ զուգարանի կառուցման վայրում հին հայկական գերեզմանոց է եղել:
«Ուր ձեռքս տարա՝ մարդու ոսկոր դուրս եկավ: Ակնհայտ է, որ հասարակական զուգարանը, հանդերձարանն ու սրճարանը կառուցվել են գերեզմանների վրա: Ցավ ապրեցի, որ չկարողացանք անգամ մեր մահացածներին տեր կանգնել», - նշել է Փայլանը:
Հայազգի պատգամավորը հավելել է, որ ծնունդով Վանից հայտնի հայ գեղանկարիչ Արշիլ Գորկու թաղամասի մոտ գտնվող աղբյուրը, որը վերակառուցվել էր 2015թ.-ին, նույնպես դադարել է գործել, իսկ Գորկու մասին հիշատակող բացատրական պաստառը հանվել է քաղաքապետարանի կողմից:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը