Դոնեցկից ու Օսիայից 2000-3000 կամավոր կգան ու հետս կկանգնեն Մեղրիում, եթե ուզում են պատերազմով միջանցք բացել. Բորիս Ավագյան (տեսանյութ)
Այսօր վաղ առավոտից լարված իրավիճակ է Սյունիքի մարզում. տարբեր համայնքներում Սյունիք այցելած Նիկոլ Փաշինյանին մեծաթիվ քաղաքացիներ դիմավորում էին «դավաճան», «թուրք» վանկարկումներով, արգելում նրան մուտք գործել տարբեր տարածքներ, արգելեցին հասնել գերեզմանոցներ։ Ի պատասխան՝ Փաշինյանը կապիտուլյանտ համարեց իրեն դավաճան համարող սյունեցիներին, իսկ Կապանում անցկացված խորհրդակցության ժամանակ Ազգային անվտանգության ծառայության տնօրենին ու ՀՀ Ոստիկանապետին հրահանգեց կոշտ միջոցներ կիրառել իր դեմ բողոքի ակցիաներ իրականացրած քաղաքացիների հանդեպ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում սյունեցի գնդապետ Բորիս Ավագյանն անդրադարձավ Սյունիքում տեղի ունեցածին, ինչպես նաև երեկ Ալիևի հնչեցրած այն հայտարարությանը, թե ադրբեջանցիները 101 տարի անց կվերադառնան Զանգեզուր՝ եթե ոչ խաղաղ ճանապարհով, ապա՝ պատերազմով։
«Ալիևի այդ հայտարարությունն ինձ համար շատ ցավալի է՝ որպես Մելիք-Օհանջանյանի տոհմի ժառանգ։ Ալիևի հայտարարությանը, կարծում եմ, հայկական կողմից պետք է տրվի շատ կոշտ արձագանք, որովհետև արդեն Ադրբեջանի հետ մոտենում ենք այն կարմիր գծերին, որոնք հատել՝ Ալիևին խորհուրդ չէի տա, որովհետև հայկական հումանիտար համբերության բաժակն արդեն լցվել է։ Պատերազմն ավարտված չէ. ավարտված չէր 92 թվականին, ավարտված չէ նաև հիմա, քանի որ չկա խաղաղության պայմանագիր, և այն հայտարարությունը, որը ստորագրվել է, ընդամենը զինադադար է։ Այսօր մեր երեխաները չեն մահանում, դրա շնորհիվ է, ուստի հիմա ժամանակն է, որ մենք վերլուծենք մեր սխալներն ու հասկանանք, թե ինչո՞ւ մենք այս պատերազմին պատրաստ չէինք։ Ինչ վերաբերում է Մեղրիի շուրջ ծավալվող խոսակցություններին, ապա ընդամենը կասեմ, որ եթե լինի պատերազմ, ապա ես ունեմ ընկերներ, որոնք պատրաստ են գալ։ Կամավորական ջոկատներ կգան և՛ Հարավային Օսիայից, և՛ Դոնեցկից. մոտ 2000-3000 կամավորով կգամ ու կկանգնեմ Մեղրիում ու կտեսնեմ, թե ի՞նչ ձևով պատերազմը կշարունակվի, եթե Ադրբեջանն ուզում է պատերազմով միջանցք բացել: Իսկ ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա այդ հարցով կոմպետենտ է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը»,- ասաց Ավագյանը՝ շեշտելով, որ հայկական կողմը ցանկացած հարց պետք է քննարկի բացառապես գերիների վերադարձից հետո։
«Հիմնախնդիրն ու առաջնահերթությունը մեր գերիներն են. վերադարձրեք մեր բոլոր հայրենակիցներին տուն, հետո կնստենք ու կքննարկենք Ադրբեջանի հետ տրանսպորտային կամ որևէ հարց։ Ես հասկանում եմ հպարտ սյունեցիներին, որոնք ասում են, որ երեխաներն Ադրբեջանում են, ի՞նչ հարցի մասին կարող է խոսք լինել»,- ասաց Ավագյանը։
Ըստ նրա՝ գերիների հետ կապված կա նախ՝ թվերի ճշգրտման ու հստակեցման խնդիր, քանի որ Հայաստանի նախագահի աշխատակազմը գերիների ցուցակներ է փոխանցել ռուս խաղաղապահ առաքելության ղեկավարին, որը, սակայն, չի համապատասխանում այն թվերի հետ, որոնք ունեն խաղաղապահները։
«Կա թվերի մեծ տարբերություն. այն թվերը, որ ներկայացրել է ՀՀ նախագահի աշխատակազմը, և այն թվերը, որոնք ունեն ռուս խաղաղապահները, իրար հետ չեն համընկնում։ Չունեմ նաև տեղեկություն, թե առհասարակ ո՞վ է այդ աշխատանքի պատասխանատուն։ Հայաստանի կառավարությունն ի՞նչ է կատարել այդ ուղղությամբ։ Միայն գիտեմ, ունեմ տեղեկություններ, որ գերիների հարցով խաղաղապահների հրամանատարի հետ ակտիվ աշխատանք է տանում ՀՀ ԱԱԾ տնօրեն պարոն Աբազյանը։ Ես չեմ ասում, որ մեզ մոտ այնպիսի իրավիճակ է, որ չեն զբաղվում, ո՛չ, ես տեսնում եմ, որ ուժային կառույցներն իրենց հնարավորությունների շրջանակում աշխատում են, սակայն հիմա տեսնում եմ, որ գործընթացը կանգ է առել, ու մենք չենք էլ կարող իմանալ, թե ինչո՞ւ է այդ գործընթացը կանգ առել, քանի որ դա նաև գաղտնի տեղեկատվություն է»,- ասաց Ավագյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը