Փաշինյանին Սյունիքում ճանապարհեցին հայհոյանքների և սուլոցների ներքո. «Ալիևի տուզիկին վերցրեք տարեք»
Նիկոլ Փաշինյանին Մեղրիից ճանապարհեցին «Նիկոլ, դավաճան» վանկարկումների, հայհոյանքների և սուլոցների ներքո։
«Ալիևի տուզիկին վերցրեք տարեք»,- հայտարարեց մեղրեցիներից մեկը։
Փաշինյանը փորձել է հեռանալ՝ ավտոմեքենաներով, սակայն սյունեցիները շարունակեցին փակ պահել ճանապարհը, ինչից հետո իրավիճակն ավելի լարվեց։ Ոստիկանության ծառայողները և ԱԱԾ ՊՊԾ ծառայողները հեռացրին քաղաքացիներին ճանապարհից՝ բացելով ավտոճանապարհը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ այցելել է երեկ, եղել է Շուռնուխ գյուղում, այցելել բնակիչներից մի քանիսի տներ: Սյունեցիները ակցիա են կազմակերպել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, պահանջում են, որպեսզի հեռանան Սյունիքից: Այսօր Փաշինյանը պետք է այցելեր նաև Մեղրի, որտեղ բնակիչները նրան դիմավորել են «Նիկոլ դավաճան», «թուրք Նիկոլ» վանկարկումներով»:
Սյունեցիները փակել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղափոխող ավտոմեքենայի ճանապարհը։Երբեմն բախումներ են տեղի ունենում ոստիկանների և բնակիչների միջև:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը