Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով Ռուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. Կլիչկո Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը Նյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումով Երկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում «Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունը Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքները ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունից

Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամասՔննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՏաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներըԹրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԻնչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները«Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել էՄի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվելՋերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համարՀայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներովՌոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը

Հայաստանի ղեկավարը ստախոս է. առաջարկում ենք բերել որեւէ ապացույց, որ Տեր-Պետրոսյանը նման բան ասել է. Լեւոն Զուրաբյան

Եթե վերլուծեք մեր բոլոր հայտարարությունները, կարող եք տեսնել, որ երբեք ՀԱԿ-ի կողմից չի եղել Նիկոլ Փաշինյանի կամ նրա կառավարության աջակցության որեւէ հայտարարություն։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։

Դիտարկմանը, որ սկզբում ՀԱԿ-ը պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանին, տարբեր անդամներ պաշտոնների էին նշանակվում, այդ թվում՝ Վլադիմիր Կարապետյանը, իսկ հիմա ՀԱԿ-ը քննադատում է, Զուրաբյանն արձագանքեց. «Եթե դուք վերլուծեք մեր բոլոր հայտարարությունները, կարող եք տեսնել, որ երբեք Կոնգրեսի կողմից չի եղել Նիկոլ Փաշինյանի կամ նրա կառավարության աջակցության որեւէ հայտարարություն։ Մենք միշտ ներկայացրել ենք ալտերնատիվ ծրագրեր, միշտ ներկայացրել ենք քննադատություն Հայաստանում ժողովրդավարության հաստատման ուղղությամբ։ Ինչ վերաբերում է Վլադիմիր Կարապետյանի նշանակմանը, ապա դա եղել է նրա անձնական որոշումը, որը ոչ մի կապ չի ունեցել ՀԱԿ դիրքորոշման հետ։ Մենք նրա հետ հասել ենք համաձայնության, որ Վլադիմիր Կարապետյանը առկախում է իր անդամակցությունը ՀԱԿ-ին, որպեսզի կարողանա տեղ գրավել Նիկոլ Փաշինյանի կառավարությունում»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից ապրիլի 14-ին խորհրդարանում արված այն հայտարարությանը, թե առաջին նախագահը 2018 թվականի հուլիսին իրեն ասել է՝ «հողերը արդեն պետք է տաս»՝ Զուրաբյանն ասաց. «Ես ցավով պետք է արձանագրեմ, որ Հայաստանի ղեկավարը ստախոս է։ Նման բան չի եղել, դա բացարձակ սուտ է։ Եթե նա ցանկանում է փրկել իր վարկը, առաջարկում ենք բերել որեւէ ապացույց, որ Տեր-Պետրոսյանը նման բան ասել է։ Մենք բանակցությունների կամ պետական քաղաքականության այլ ներկայացուցիչներ ենք, բնականաբար, կոնֆիդենցյալ խոսակցությունների բովանդակությունը չենք բացում․ խոսացվել է լրիվ այլ բան»։

Ճշտող հարցին՝ այսինքն հողերի մասին չի՞ եղել որեւէ խոսակցություն, Զուրաբյանն ասաց, որ դա բացարձակ սուտ է։

Լեւոն Զուրաբյանը նշեց, որ Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ հայտնի է, եւ այն փոփոխության չի ենթարկվել. «Մենք միշտ խոսել ենք պատերազմի վտանգի մասին։ Չգիտես՝ ինչու մենք, չլինելով իշխանության մեջ, կարող էինք այս վերլուծությունները անել, իսկ Նիկոլ Փաշինյանը, 2018 թվականից գտնվելով իշխանության մեջ, պետք է 15 անգամ ավելի շատ իմանար, քան մենք, եւ հասկանալի չէ կամ միգուցե հասկանալի է, թե ինչու Նիկոլ Փաշինյանը ձախողեց այս վերլուծությունը եւ ներքաշեց Հայաստանը կործանարար պատերազմի մեջ»։

Հարցին՝ արդյոք մինչեւ Նիկոլ Փաշինյանը կործանարար չէ՞ր, Զուրաբյանը պատասխանեց. «Մինչ Նիկոլ Փաշինյանի մեղքերին անդրադառնալը կարելի է խոսել նաեւ այն մասին, թե ինչ մեղք ունեն նախկին ղեկավարները։ Բայց մենք չպետք է համարենք, որ այդ ամենը Նիկոլ Փաշինյանին արդարացնում է։ Պարզ օրինակով ներկայացնեմ, թե ինչն է Նիկոլ Փաշինյանի մեղքը։ Նա գրել էր մի հոդված, որը կոչվում էր «44-օրյա պատերազմի պատճառները», դրան հետեւեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Պոպովի պատասխանը։ Սա առաջին փաստաթուղթն է, որտեղ իրականում բացահայտված է, թե ինչ էր նախատեսում համանախագահների կողմից Նիկոլ Փաշինյանի սեղանին 2019 թվականի հուլիսին դրված պլանը /Լավրովի պլան/։ Նիկոլ Փաշինյանն այս պլանը մերժել է ամենաանհեռատես ձեւերով՝ ըստ էության մարտահրավեր նետելով ամբողջ աշխարհին, ասելով, որ այն, ինչ եղել է բանակցությունների սեղանին, դրանք ինձ համար անընդունելի են, ես պետք է սկսեմ իմ կետից, այսինքն՝ Փաշինյանն ուզում էր աշխարհի վզին փաթաթել «սեփական կետը»։ Պոպովը ասում է, որ ըստ էության որպես հնարավոր համաձայնության կարկաս ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը ընդունում էին այս առաջարկները, բայց հետո եկավ Նիկոլ Փաշինյանը, որ ասաց՝ ես չեմ ընդունում ոչ մի նման բան, ընդհանրապես չեմ բանակցելու մինչեւ Ղարաբաղին չթողնեք՝ նստի սեղանի շուրջ եւ այլ նախապայմաններ․ նա ըստ էության մերժեց բանակցությունները»։

Նա շեշտեց, որ թուրք-ադրբեջանական հարձակումը կարելի էր կանխել բանակցությամբ. «Նիկոլ Փաշինյանն ինքը մի քանի անգամ ասել է՝ ես կարող էի 5 շրջանը տալ, հարցը լուծել, բայց փոխարենը ինձ չէին տալիս Ղարաբաղի անկախությունը։ Այսինքն՝ ստացվում է, որ նա շատ լավ գիտեր, որ այս պլանը ընդունելով նա կարող էր հաստատել խաղաղություն, բայց ինչո՞ւ չարեց դա, ինչո՞ւ տարավ մեր ժողովրդին միակողմանի սպանդի։ Նա չունեցավ քաջություն, իմաստություն՝ այս հարցը լուծել մի դիրքից, որը ամենահարմարն էր դրա համար, երբ ողջ ժողովուրդը լսում եւ վստահում էր նրան»։

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին եւ հարցին՝ արդյոք ՀԱԿ-ը կմասնակցի՞ ընտրություններին, Զուրաբյանն ասաց, որ հիմա պատրաստվում են համագումարին, տարածքային ժողովներ են անցկացնում, փորձում են գնահատել իրենց ռեսուրսները, կարողությունները եւ ժողովրդի պահանջարկը ՀԱԿ-ի հայտի նկատմամբ. «Բայց այդ աշխատանքը դեռեւս ավարտված չէ, եւ մենք դեռ որոշում չունենք»։