Հունաստանը չի կարող անտեսել Թուրքիայի հետ իր տարաձայնությունները. ԱԳ նախարար
Հունաստանը չի կարող անտեսել Թուրքիայի հետ իր տարաձայնությունները տարածքային վեճերի հարցում Միջերկրական ծովում եւ այլ հարցերում, եւ, չնայած որոշումը բարդ է, սակայն անհնարին չէ: Այդ մասին հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիքոս Դենդիասը Kathimerini թերթին տված հարցազրույցում:
«Անհնար է հեռանալ հարցերից, որոնց շուրջ մենք ունենք տարբեր հայացքներ ու մոտեցումներ»,-ասել է Նիքոս Դենդիասը:
Նրա խոսքով՝ չնայած թուրք գործընկեր Մեւլյութ Չավուշօղլուի հետ բանակցությունների ժամանակ մթնոլորդը լավ է՝ շատ հարցերի շուրջ չկա միասնական կարծիք: «Խնդիրը, որի հետ մենք բախվում ենք Թուրքիայի հետ հարաբերություններում, կայանում է նրանում, որ գոյություն չունի ընդհանուր նշաձող մեր տարաձայնությունների կառուցվածքում»,-հայտարարել է Դենդիասը:
Նա նշել է, որ Հունաստանի բացառիկ տնտեսական գոտու եւ Թուրքիայի հետ Էգեյան ծովում ու Միջերկրական ծովում կոնտինենտալ շելֆի սահմանազատումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի վրա: «Ես չեմ տեսնում Թուրքիայի դիրքորոշման կոշտացում հարցերում, որոնք վերաբերում են Էգեյան ծովին եւ արեւելյան Միջերկրական ծովին: Սակայն ես իսկապես տեսնում եմ ֆիքսված դիրքորոշում, որը դուրս է գալիս միջազգային իրավունքի սահմաներից, ինչը բարդացնում է, սակայն անհնարին չի դարձնում կարգավորման հեռանկաները»,-ասել է նա:
Դենդիասն ասել է, որ հրավիրել է Չավուշօղլուին Աթենք բանակցությունները շարունակելու համար, եւ դա կարող է օգնել հող նախապատրաստել Հունաստանի վարչապետ Կիրիաքոս Միցոտաքիսի եւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի միջեւ հանդիպման համար:
Հիշեցնենք, որ անցած հինգշաբթի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Դենդիասն ու նրա թուրք գործընկեր Չավուշօղլուն ունեցել են լեզվակռիվ, որն արագորեն վերաճել է երկու կողմերից կտրուկ մեղադրանքների:
Դա 2015 թվականից ի վեր Հունաստանում Թուրքիայի արտաքին գործերի նախարարի առաջին այցն էր, որի նպատակն էր գտնել ընդհանուր եզրեր Անկարայի հետ բանակցությունների դրական օրակարգի համար:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը