Լոռու մարզպետը պետական պարգև է տվել իր կնոջ վարսավիրին
Պատերազմում մեր կողմից արձանագրված պարտության հովանավոր իշխանավորները երկրի համար այս ծանր օրերին շարունակում են իրենց «թիթեռ նկարելու» քաղաքականությունը։
Օրերս, Լոռու մարզպետարանը մի հաղորդագրություն տարածեց, որում մասնավորապես ասվում է․ «Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր շնորհակալագրով պարգևատրեց ոճաբան Արմեն Խուդադյանին՝ շուրջ 20 տարի Վանաձոր քաղաքում իրականացրած բեղմնավոր աշխատանքի, միջազգային մրցույթներում Լոռու մարզը պատվով ներկայացնելու, 2020թ. լավագույն ոճաբան ճանաչվելու և աշխարհահռչակ ոճաբան Գեորգի Կոտի հայտարարած մրցույթում՝ որպես սանրվածքների նկարիչ-մոդելավորող, «Ոսկե դիպլոմի» արժանանալու համար: Մարզի ղեկավարը Ա. Խուդադյանին մաղթեց աշխատանքային նորանոր ձեռքբերումներ: Վերջինս իր հերթին երախտագիտություն հայտնեց գնահատանքի համար»։
Առաջին հայացքից անհասկանալի է, թե մարզպետ Արամ Խաչատրյանն ինչու՞ է իր բանուգործը թողած պետական կառույցի անունից պարգևատրում վարսավիր Արմեն Խուդադյանին։ Պարզվում է՝ պատճառը առավել քան հիմնավոր է՝ Արմեն Խուդադյանը մարզպետի կնոջ վարսավիրն է։
Փաստորեն, Արմեն Խաչատրյանն իր թիմի առաջնորդ Նիկոլ Փաշինյանից բավական բան է սովորել։ Հիշեցնենք, որ իշխանության գալուց հետո էլ Նիկոլ Փաշինյանն իր կնոջ վարսավիրին կառավարությունում խորհրդականի պաշտոնի էր նշանակել։ Մարզպետի դեպքում ամեն բան դեռ առջևում է։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում