Հս. Կորեա ենք դարձել, լիդերը խոսում է, մյուսները ծափահարում են. ապագա չկա, խորտակվում ենք (տեսանյութ)
Հայաստանում քաղաքական կյանք չկա, այդ ամբողջը իմիտացիա է, կուսակցությունները մեկ մարդու ակումբներ են։ «Իմ քայլը» ստեղծեցին և պարզվում է հայտնվեցինք Հյուսիսային Կորեայում, լիդերը խոսում է մյուսները ծափահարում են, վերադարձել ենք Բրեժնևյան «երանելի» ժամանակներ: Այս մասին 24TV-ի եթերում ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:
«Գաղափարական պայքար չկա, քաղաքական պայքար չկա, մարդիկ հայտնվել են այդ կուսակցություններում զուտ լուծելու ինչ որ անձնական հարցեր։ Տեսլական չկա թե ինչպիսի երկիր ենք կառուցելու, մենք ենք լինելու թե ուրիշը, այս է պայքարի բուն էությունը, հետևաբար չթողնենք որ ուրիշը լինի որպեսզի մենք լինենք, բայց ինչու՞ մենք լինենք, հանուն ինչի՞, հանուն ո՞ր գաղափարի, չկա պատասխան»,- նշել է Աջապահյանը:
«17 ընդդիմադիր կուսակցություն չի կարողանում մեծ զանգվածներ հավաքել, սա նշանակում է որ մենք զավեշտի մեջ ենք, զավեշտ որը կարելի է վերնագրել՝ ողբերգություն: Այսպես շարունակվելու դեպքում լավ տեղ չենք գնալու, գնալով խորտակվելու ենք, լինելու է այն ապագան ինչը կանխատեսում է այսօրվա վարչապետը, իսկ այդ ապագան շատ թշվառ ապագա է, այո, գուցե փորներս կուշտ, բայց իբրև ազգ կլինենք աշխարհի ամենաթշվառ ազգերից մեկը»,-հավելել է Շիրակի թեմի առաջնորդը:
Մանրամասները՝ տեսանյութում:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը