Նախագահ Քոչարյանը դեռևս 2018-ին էր պահանջ ներկայացրել, որ հակասահմանադրական քրգործի բոլոր նյութերը հրապարակվեն
Այսօր վարչապետի պաշտոնը դեռևս զբաղեցնողը հերթական անգամ խոսեց Հայաստանի պատմության ամենախայտառակ և նույնիսկ Դանիբեկյանի կողմից ԿԱՐՃՎԱԾ քրեական գործի մասին։ Քրեական գործերի ՖՈՆԸ բացահայտողը հիմա էլ խոսում է Մարտի 1-ի «բացահայտման» մասին և նյութերի հրապարակման կամ չհրապարակման մասին։ Դե երևի «պլյուս-մինուս» մի բան խոսում է, բայց արձագանքել պետք է։
Դիտեք այս տեսանյութը՝ Նախագահ Քոչարյանը դեռևս 2018 թվականի օգոստոսի 16-ին հայտարարել էր և պահանջ էր ներկայացրել, որ հակասահմանադրական քրեական գործի բոլոր նյութերը հրապարակվեն, վերացվի նախաքննական գաղտնիքը։ Գործի բոլոր նյութերի հրապարկման մասին խոսել է մեր փաստաբանական թիմը 2018 թվականից։ Իհարկե դա տեղի չունեցավ, իսկ 2020 թվականից բնականաբար տեղի չէր ունենալու, որովհետև Նախագահ Քոչարյանին իբր դատախազ-մեղադրողները, որոնք մինչ օրս որևէ գործողություն չեն կատարել կորոնավիրուսի համար կես տարի արտակարգ դրություն մցրած, դիմակ չդնելու համար ոստիկանական և բանակի ուժերով մարդկանց բռնության ենթարկած և իհարկե խայտառակ կապիտուլյացիայից հետո ռազմական դրությունը 4 ամիս անհիմն ՊԱՀՊԱՆԱԾ վարչապետի նկատմամբ՝ այլևս խոսելու տեղ չունեին։
Քաղաքական հետապնդման հեղինակը և կատարողները թող լավ հիշեն՝ ապօրինի, հակասահմանադրական քրեական հետապնդման համար պատասխանատվությունը անխուսափելի է լինելու․․․

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը