«Ելքը մեկն է. չեղարկել ընտրությունների գնալը եւ սկսել կառավարությանն ու վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց»
Թիվ 1 Բորտի ժամանակավոր ուղեւորի հոգեցունց ելույթը, հարցերին տրված անդաստիարակ պատասխանները ապացուցում են, որ հունիսին նախանշված արտահերթ Խորհրդարանական ընտրությունները լինելու են նախորդ ընտրությունների բովանդակային շարունակության տրամաբանության մեջ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հասարակական գործիչ Հրանտ Սարկիսովը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այսինքն, վերեւում նշված սուբյեկտը սեփական քարոզարշավի արդարացման, հաջողության գրնացման համար սետեղծում է դեմոններ, ռենկարանցիա անում այս կամ այն անձին կամ դիպվածին, որպեսզի կարողանա կառուցել ու ռելիզացնել քարոզարշավը։
Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ թիվ 1 Բորտի ժամանակվոր ուղեւորը քարոզարշավը տանելու է «սեւեր-սպիտակներ», «հայ-թուրք», «գելեր-գելխեղդներ» կամ «դավաճան-հերոս» ձեւաչափով։
Սույն սուբյեկտն, այսօր եւս մեկ անգամ ապացուցեց, որ ի զորու չէ բովանդակային, առողջ բանավեճի, գաղափար չունի ապագայում մեզ սպասվող մարտահրավերների մասին, ինչպես նաեւ չկա հստակ ձեւավորված պետական քաղաքականություն՝ ՀՀ-ի ու ազգի ապագայի վերաբերյալ։ Նրան ավելի հեշտ է «պայքարել» անցյալում գոյություն ունեցած դեպքերի, անցքերի, մարդկանց եւ գործիչների հետ. քանի որ նրանք արձագանքել չեն կարող, քանի որ իրավիճակը այլ է, իսկ ռետրոսեպկտիվ մեկնաբանություններ անելը՝ ամենահեշտը։
Հաշվի առնելով այս ողջ պրոցեսը՝ ելքը մեկն է։ Չեղարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալը։ Ավելին, պետք է սկսել կառավարությանը եւ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Սա է բխում ՀՀ շահերից, ՀՀ ապագայից, որտեղ տեղ չունի այժմ թիվ 1 Բորտի ժամանակավոր ուղեւորը՝ իր հիվանդագին մտքերով, գաղափարներով»։

















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
ԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստի
Այսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները․ Խուդաթյան
Արաղչին առաջարկել է տարածաշրջանից հեռացնել ամերիկյան զորքերը
Մի խաբեք մարդկանց. Արցախը վերադարձնելու հարցում մենք որեւէ դաշնակից չունենք
Դասերը կվերսկսվեն առկա ձևաչափով վաղվանից՝ մարտի 31-ից․ Հայաստանի ամերիկյան համալսարան
Զաբել տատն իր 100-ամյա հոբելյանը կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է համարում. հարազատները ծննդյան օրն...
Wildberries-ը Երևանում բացել է նոր լոգիստիկ համալիր՝ օրական մինչև 500 հազար ապրանքի թողունակությամբ
Հայտնի են «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլի մրցանակակիրները
Աջակցությունը կազմում է 50%՝ առավելագույնը 1-1.5 մլն դրամ՝ կախված սերտիֆիկատի տեսակից․ Գևորգ Պապոյան...