Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակն արձգանքել է Նիկոլ Փաշինյանի ելույթին
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանն անդրադարձել է այսօր ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտրարություններին, որտեղ ն անդրադարձել է Լեւոն Տեր-Պետրոսյանին:
Մուսինյանը մասնավորապես, Facebook-ի իր էջոըւմ գրել է. «Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանի այսօր ունեցած ելույթում Նախագահ Տեր-Պետրոսյանին առնչվող «մտքերը» մեկնաբանելու լրագրողների հարցումներին ի պատասխան հիշեցնեմ 2020թ. նոյեմբերի 30-ին Փաշինյանի նույնանման «մտքերին» Լևոն Տեր-Պետրոսյանի տված գնահատականը.
«Նախագահ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին: Ինչ ուզում է` թող դուրս տա: Միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»:
Հիշեցնենք, որ իր այսօրվա ելույթում Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Դուք գիտեք, որ 2018-ի ամռանը առաջին նախագահի հետ հանդիպում է եղել, եւ կարող եմ գաղտնիք բացել, թե ինչ է ասել ինձ: Ասել է՝ «Հողերը արդեն պետք է տաս»; Իսկ ինչի՞ դիմաց, ինչի՞ համար, ինչպե՞ս: Առաջին նախագահի պատկերացումը այս շրջանակից դուրս չի եկել: Մնացածն արդեն գնահատման հարց է»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում