Հայկական տարածքները դարձրել են սակարկման առարկա․ Արա Հակոբյան
Գերիների վերադարձը փորձելու են կապել հերթական անգամ տարածքների հանձման հետ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ազգային օրակարգ» կուսակցության նախագահ Արա Հակոբյանը։
«Սկզբից մենք խոսում էինք կարգավիճակ տարածքների դիմաց, հետո խաղաղություն տարածքների դիմաց, հետո ոչինչ տարածքների դիմաց, հետո արդեն պարտություն տարածքների դիմաց, հիմա գնում ենք գերիներ տարածքների դիմաց։ Հայկական տարածքները դարձրել են սակարկման առարկա։ Նա, որոշակի խումբ գերիների բերելով, դրա դիամաց ինչ-որ բան զիջելու է Ալիևին։
Գերիների ընտանիքների զգացմունքների հետ խաղաղը ցանկացած պարագայում նողկալի է։ Եվ դա հերթական նողկանքն է, որը Նիկոլ Փաշինյանն առաջացնում է հայ հանրության մեջ»,- նշեց Արա Հակոբյանը։
Արա Հակոբյանի կարծիքով՝ մյուս փուլում Նիկոլ Փաշինյանի նպատակն է ճանաչել սովետականացված Ադրբեջանի տարածքները և Թուրքիայի սովետականացված սահմաններն Ադրբեջանի հետ․ «Արդյուքնում փաստացի ճանաչելու է, որ Արցախն Ադրբեջանի մաս է։ Նույն բանն անելու է Թուրքիայի հետ՝ փակելով ցեղասպանության, հայրենազրկման և դրա հետևանքների հետ կապված հարցեր»։
Ըստ Արա Հակոբյանի՝ Նիկոլ Փաշինյանն ընտրություններին գնում է երկակի պարտադրանքով՝ ներհայկական և արտաքին։
«Նիկոլ Փաշինյանն այն պարտավորությունները, որն ունի արտաքին իր գործընկերների, այդ թվում նաև մեր թշնամիների, լուծելու հարցում դժվարություններ ունի։ Նա պետք է վերահաստատի իր իշխանության չափը, որովհետև այն չափով, որին նա տիրապետում է, այդ խնդիրները չի կարողանում լուծել»,- ասաց Հակոբյանը։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում