Սերժ Սարգսյանը 2018-ի պատասխանը շատ շուտով կտա. Արմեն Աշոտյան
Երբ ամենասկզբում Նիկոլը հայտարարեց, որ պետք է Ապրիլյան պատերազմի հետ կապված հանձնաժողով ստեղծել, մենք այդ ժամանակ ասացինք, որ ուզում է դամոկլյան սուր կախել Սերժ Սարգսյանի եւ Բակո Սահակյանի վրա. այդ հանձնաժողովը պետք է դառնար գործիք Նիկոլի քաղաքական հետապնդումների շրջանակներում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Մենք ասում էինք, որ այդ հանձնաժողովը փուչիկ կառույց է լինելու, այդ հանձնաժողովի նպատակները կեղտոտ են: րա նպատակը ոչ միայն Սերժ Սարգսյանին, Բակո Սահամյանին, բարձրաստիճան զինվորականներին քաղաքական ճնշման տակ պահելն է, այլ նաեւ ապրիլյանի հաղթանակը կասկածի տակ դնելն էր, որ գալիք պատերազմից առաջ մեզ թուլացնեն: Որ ասեն՝ դե էն էլ ենք կրվել, էս էլ ենք կրվել, հավասարության նշան դնեն»,-ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ ի վերջո, իրենք չգտան որեւէ տվյալ, որը կարող էր ապացուցել իրենց զարհուրելի ստերը:
Նա հիշեցրեց, որ նախորդ տարվա օգոստոսին Սերժ Սարգսյանը մեծ ասուլիս տվեց, որն ամբողջությամբ ապրիլյան պատերազմի մասին էր. «Շատերը չէին հասկանում, թե ինչու է խոսում միայն ապրիլյանի մասին, մենք ուզում ենք լսել, թե ոնց եղավ 2018 թվականը: Սերժ Սարգսյանը 2018-ի պատասխանն էլ շատ շուտով կտա»,-հայտարարեց ՀՀԿ փոխնախագահը:
Նրա խոսքով, Սերժ Սարգսյանը կարեւորում էր ապրիլյան պատերազմը, քանի որ զգում էր գալիք պատերազմը. «Նա պատերազմից 1,5 ամիս առաջ հրապարակավ հիմնավորեց, որ պատերազմ է գալիս, զգույշ եղեք»:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները