Իրանն առաջիկայում կընդգրկվի ազգային կիպտոարժույթների սեփականատերերի ակումբում
Իրանի կենտրոնական բանկը պետք է թույլ տա երկրում ապրանքների ներկրումը հայրենական հայթայթվող կրպիտոարժույթների միջոցով, այսինքն՝ Իրանն առաջիկայում կընդգրկվի ազգային կրիպտոարժույթի սեփականատերերի ակումբում, հաղորդում է Mehr-ը:
Mehr News գործակալությունը հայտնել է, որ Իրանի ԿԲ-ն առաջիկայում թույլտվություն կտրամադրի բանկերին եւ արտոնագրված փոխանակման կետերին երկրում կրիպտոարժույթի միջոցով ապրանքների ներկրումը հեշտացնելու համար, եւ համապատասխան կանոնները կհաստատվեն Փողերի լվացման եւ դրա կանխարգելման հարցերով Գերագույն խորհրդի կողմից:
Այդ լուրերը, սակայն, ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ Իրանում կրիպտոարժույթի կիրառումը կապված է անորոշության հետ:
2018 թվականի ապրիլին Իրանի ԿԲ-ն արգելել էր ներքին բանկերին եւ մարդկանց արեւտուր անել օտարերկրյա կրիպտոարժույթով փողերի լվացման եւ ֆինանսավորման ռիսկերի պատճառով:
Ներկայում արդյունաբերության նախարարությունը պատասխանատու է կրիպտոարժույթը հայթայթելու համար: 2020 թվականի հունիսին ԻԻՀ-ն թույլատրել է կրիպտոարժույթի հայթայթման 14 կենտրոնների գործունեությունը, որոնցից յուրաքանչյուրը 300 մեգավատ է: Իրանի փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին հայտարարել էր, որ առաջիկայում երկրի կրիպտոարժույթի մայներները պետք է գրանցեն իրենց սարքավորումները կառավարությունում:
Սակայն կառավարությունը դեռեւս չի չեղարկել թվային կրիպտոարժույթով առեւտուրը, այսինքն՝ հայթայթվող արժույթները չունեն առեւտրի թույլտվություն՝ չնայած երկրի ներսում կանոնների հաստատմանը:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը