«Մուրադովը քաղաքական ապտակ հասցրեց վարչապետին». Արմեն Բադալյան
Զինվորականը`Ռուստամ Մուրադովը քաղաքական ապտակ հասցրեց վարչապետին, այսինքն վարչապետի քաղաքական մակարդակը իջեցրին խաղաղապահ զորքերի հրամանատարի կարգավիճակի։ NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Բադալյանը` անդրադառնալով գերիների վերադարձի հետ կապված օրերս տեղի ունեցած միջադեպին:
«Այդ միջադեպը ընկալվեց որպես քաղաքական ապտակ գործող վարչապետին։ Իր եւ փոխվարչապետի մամուլի խոսնակները նշել են, որ գերիները գալիս են, իսկ պարզվեց, որ ոչ մի գերի չկա, ավելին՝ այսպես ասած ԼՂ պարետը՝ Մուրադովը ասաց՝ ձեր իշխանությունները ձեզ խաբում են։ Զինվորականը քաղաքական ապտակ հասցրեց վարչապետին, այսինքն վարչապետի քաղաքական մակարդակը իջեցրին խաղաղապահ զորքերի հրամանատարի կարգավիճակի։ Սա չէր կարող տեղի չունենալ, եթե ՌԴ պաշտպանության բարձրաստիճան ղեկավարությունից թույլտվություն չունենար, որովհետեւ զինվորականները նման հայտարարություն չեն անում, եթե նախօրոք նրանց նման հանձնարարականներ տված չլինեն»,- ասաց նա։
Քաղաքագետի կարծիքով` Ռուսաստանը ցույց տվեց, որ չի պատրաստվում թույլ տալ, որպեսզի գործող վարչապետը իր հաշվին PR անի եւ դա օգտագործի նախընտրական քարոզարշավի ժամանակ լրացուցիչ ձայներ բերելու համար:
«Որովհետեւ եթե գերիները գային, կապ չունի՝ 5, 15, թե 35, վարչապետը այնպիսի փիառ կաներ եւ կներկայացներ, որ ինքը գնաց Մոսկվա, Պուտինին ասաց, Պուտինը զանգեց Ալիեւին եւ Ալիեւը վախից ազատեց այդ գերիներին։ Այսինքն տեսեք, թե ինչ հզոր գործիչ է Նիկոլ Փաշինյանը։ Ռուսաստանը դա հասկացավ եւ ցույց տվեց, որ գործող վարչապետը զրոյական կշիռ ունեցող մարդ է իր համար»,-ասաց նա։
Իսկ միջադեպը, ըստ քաղաքագետի, ինչպես շատ հարցերում, սխալ հաշվարկ էր իշխանությունների կողմից։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում