Ռազմագերիների մասին այս իշխանությունների հայտարարությունները քաղաքական ցինիզմ են. Լարիսա Ալավերդյան
Շատ լուրջ հարցեր կան, որոնց պետք է աչալուրջ մոտենալ, իսկ այս իշխանությունը ռազմագերիների հարցում ունի այլ աշխատելաոճ, այդ աշխատանքի արդյունքները տեսնում ենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով գերիների վերադարձի վերաբերյալ իշխանությունների երեկվա հայտարարություններին:
«Ռազմագերիների հարցը և այլ հարցեր պահանջում են վերին աստիճանի նրբանկատություն, որը այս իշխանությունը չունի, և նրանք այդ հարցերում մանիպուլատիվ տեխնոլոգիաներ են կիրառում, իսկ դա ցինիզմ է, ընդհանրապես իշխանության ցինիզմը ծնում է հասարակության մեջ իրավունքի հանդեպ մերժողականություն, ու ես գտնում եմ՝ դա ևս նպատակ է, որպեսզի ստեղծվի քաոսային իրավիճակ»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
Նա նաև նշեց՝ եթե չլիներ Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովի հայտարարությունը, հասարակությունը երբեք չէր իմանա ճշմարտությունը ռազմագերիների վերադարձի մասին:
«Եթե չլիներ Մուրադովի հայտարարությունը մոռացեք, որ գործող իշխանությունը կասեր ճշմարտությունը, նրանք երբեք ճիշտ չեն ասում: Ես դեռ մեկ տարի առաջ հստակեցրել եմ իմ դիրքորոշումը՝ որևէ կերպ չեմ հավատում գործող իշխանությանը»,- նշեց նա:
Լարիսա Ալավերդյանը նաև ասաց՝ ստեղծված իրավիճակն ունի մեկ լուծում, իսկ գործող իշխանությունն իր հերթին պետք է բացառի արտահերթ ընտրություններին մասնակցությունը:
«Մենք պետք է արդար և ազնիվ լինենք, դա է միակ լուծումը, իսկ գործող իշխանությունը չպետք է գնա արտահերթ ընտրությունների, եթե գնան ընտրությունների, ապա հաստատում են՝ չեն ընդունում իրենց գործած որևէ սխալը և ստեղծված իրավիճակն ընկալում են որպես հաղթանակ»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում