Շիրակի մարզում ծնողները պահանջում են, որ վարչապետը գնա այնտեղ հանդիպման․ Սոֆյա Հովսեփյան
Ամբողջ Շիրակի մարզն պարալիզացված է այս պահին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, Պաշտպանության նախարարության դիմաց լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
«Ծնողները երեկ ունեին պայմանավորվածություն ժամը չորսի վարչապետի հետ հանդիպման, բայց կարծես թե չեն գալիս հանդիպման և պահանջում են, որ վարչապետն ինքը գնա այնտեղ։ Ծնողները բավականին գիտակցած են մոտենում այդ հարցին, և եթե երեկ չլիներ այդ խաբկանքը, կեղծիքը, այսօր դժվար թե փողոցներ փակվեին։ Զուտ մարդիկ, անելանելի վիճակից ելնելով, այդ ծայրահեղ քայլերին են դիմում»,- նշեց Սոֆյա Հովսեփյանը։
Հիշեցնենք՝ գերիների հարազատները առավոտից փակել էին Երեւան–Գյումրի ավտոճանապարհը եւ պահանջում են ստույգ պատասխան տալ, թե ինչու երեկ այդպես էլ չվերադարձան ռազմագերիները, որի մասին նախապես հայտարարվել էր։
Նախօրեին վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հաստատել էր, որ գերիներ են վերադառնում Ադրբեջանից, սակայն թիվ չէր նշվել։
Ավելի ուշ պարզ դարձավ, որ օդանավը եկել է Երեւան առանց գերիների: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել էին, որ գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։
«Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, եւ հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը՝ այդպիսով նպաստելով տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- ասված է մեկնաբանության մեջ։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները