Կապիտուլյանտը սուտն այլևս հրամցնում է ոչ միայն մեր հանրությանը, այլև միջազգային գործընկերներին. Կարեն Ավագյան
Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկվա խայտառակ հանդիպման ողջ թշվառությունը միայն ձևի մեջ չէր ու նույնիսկ կապիտուլյանտի բարձրաձայնած խնդրանք-ձակերպումները չէին։
Մեր երկրում երեք տարի «թևածող» սուտն ու մանիպուլյացիան ճեղքել է մեր երկրի սահմանները։
Կապիտուլյանտը սուտն այլևս հրամցնում է ոչ միայն մեր հանրությանը, այլև միջազգային գործընկերներին՝ չհասկանալով, որ դրսում ստի հաշվին ուղեղները թավիշով չեն պատվում։
Երեկ ՌԴ նախագահը պատվաստանյութի տրամադրման խնդրանքին ի պատասխան հարցրեց՝ արդյո՞ք «SPUTNIK V» Հայաստանում գրանցված է։ Պատասխանը, ավելի ճիշտ սուտը հնչեց միանգամից՝ այո։
Չեք կարծում չէ՞, որ «SPUTNIK V»-ին՝ որպես ամենարդյունավետ պատվաստանյութերից մեկը արտադրող երկրի ղեկավարը չիմանա, թե իրենց պատվաստանյութը աշխարհի որ երկրներն են գրանցել, որոնք՝ ոչ։
Դե պատկերացրեք՝ սրանից հետո ինչպիսին պիտի լինի կամ ճիշտ կլինի ասել ինչպիսի թերահավատությամբ ու վստահության բացակայության մթնոլորտում պիտի անցնեն Արցախի կամ Հայաստանի բզկտման հետագա քննարկումները»։


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս