Իր ներածական ճառում այս ոչնչությունը 10 անգամ նայում է իր շպոյի մեջ. Աշոտյանը՝ Փաշինյանի մասին
Տեսանյութում երեւում է, որ Նիկոլ Փաշինյանը չի հիշում, չգիտի ու չի պատկերացնում անգամ ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններում առկա ռազմատեխնիկական եւ ռազմական ձեւաչափերի ճշգրիտ անունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետի՝ Մոսկվայում ՌԴ նախագահի հետ ունեցած հանդիպմանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Մոսկվայում մեկնարկած Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգի եւ արդյունքների մասին դեռ կարտահայտվեմ:
Սակայն հանդիպման առաջին իսկ կադրերից կրկին պարզ է դառնում, որ, ի ամոթ բոլորիս, սույն անգրագետ եւ փնթի բոսյակն է դեռ ներկայացնում Հայաստանն ու հայ ժողովրդին:
4 րոպե 37 վայրկյան տեւողությամբ իր ներածական ճառում այս ոչնչությունը 10 անգամ նայում է իր շպոյի մեջ: 10 անգամ։
Իսկ այս տեսանյութում երեւում է, որ նա չի հիշում, չգիտի ու չի պատկերացնում անգամ ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններում առկա ռազմատեխնիկական եւ ռազմական ձեւաչափերի ճշգրիտ անունները»։
Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Մոսկվայում է գտնվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Օրակարգում առեւտրատնտեսական կապերի, էներգետիկայի, անվտանգության, ռազմավարական ներդրումների, առողջապահության, ինչպես նաեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում ամրագրված դրույթների կատարմանը, դրանց ընթացքին, հումանիտար բնույթի խնդիրներին վերաբերող հարցեր են քննարկվել։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում