Վահե Հակոբյանը չի բացառում ՀՅԴ-ի հետ դաշինքով ընտրություններին մասնակցելը, որը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը, որի վարչության անդամները Սյունիքի համայնքապետերն են, հնարավոր է ՀՅԴ-ի հետ դաշինքով ընտրություններին մասնակցի, որը կգլխավորի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն ասաց, որ ընտրություններին մասնակցելու ձևաչափի հետ կապված դեռ վերջնական որոշում չունեն, քանի որ փաստացի ընտրությունները հայտարարված չեն. «Նիկոլի ֆեյսբուքյան գրառումն ընտրություն չէ։ Սպասում ենք հնարավոր զարգացումներին։ Չի բացառվում, որ Նիկոլն ինչ-որ պատճառաբանությամբ կչեղարկի, կասի՝ մարդկանց հո չենք տանելու կորոնավիրուսով վարակենք։ Հենց հասկանա, որ իր ռեյթինգը չի բավարարում, նման քայլի կգնա։ Եթե նա խորհրդարանում մեծամասնություն չկազմի, մի վայրկյանում երեք տարվա իրենց արած-չարածները ջրի երես հանելու գործընթաց կսկսվի»,-ասաց Վահե Հակոբյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանն ընտրություններից խուսափելու փորձ կանի, այլ հարց է դա նրա մոտ կստացվի, թե ոչ։
«Ինքն այսօր պրեսինգի տակ է, ընդ որում ոչ միայն Ռուսաստանից։ Դոշին է խմբում ու բղավում, որ լեգիտիմ ղեկավար է, 70 տոկոս ունի, իրան էլ մյուս երկրներից ասում են, որ վերընտրվի և ցույց տա իր լեգիտիմությունը։ Հոգեկան հիվանդի հետ ո՞վ կուզենա խոսել։ Նա միայն թուրքերին ու ադրբեջանցիներին է ձեռք տալիս»,-նշեց Վահե Հակոբյանը։
Հարցին՝ եթե ի վերջո ընտրությունները տեղի ունենան, «Վերածնվող Հայաստան»-ը դաշինք կկազմի՞ ՀՅԴ-ի հետ, որն էլ կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը, Վահե Հակոբյանն ասաց. «Ես ոչինչ չեմ բացառում։ Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր առողջ ուժերի հետ, ում օրակարգում առաջին և գլխավոր հարցը Նիկոլ Փաշինյանի րոպե առաջ հեռանալն է, այնպես որ չենք բացառում։ Կախված է նրանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը։ Եթե պետք լինի դաշինք կկազմենք, պետք չի լինի, չենք կազմի։ Համենայն դեպս այսօրվա դրությամբ գնում ենք առանձին վեկտորով»,-նշեց Վահե Հակոբյանը՝ ընդգծելով, որ այս շրջանում որպես ղեկավար տեսնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ կմասնակցի հունիսի 20-ին նախատեսված խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ կուսակցությունների դաշինքի ղեկավարի կարգավիճակով. «Ես կմասնակցեմ կուսակցությունների դաշինքի ղեկավարի կարգավիճակով։ Ամենայն հավանականությամբ երկու կուսակցություն կլինի»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում