Ով կարող է հարցին լուծում տալ, թող գա՝ նստի ղեկավար, ով չի կարող, թող ռադը քաշի. անհետ կորածի մայր
Ազգային ժողովում այսօր՝ մարտի 31–ին, պատգամավորները հանդիպում են ունեցել անհետ կորած զինծառայողների ծնողների հետ։ Հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում անհետ կորած Դավիթ Ասոյանի մայրն ասաց, թե հոկտեմբերի 10–ից մինչեւ օրս որեւէ տեղեկություն չունի իր որդու մասին, որը ժամկետային զինծառայող է։
«Ես թագավոր տղա եմ տվել բանակին, իսկ բանակը տղայիս տարել է ու կորցրել։ Ի՞նչ սպասելիք ես ունենամ։ Մի երեխայի դին տվել են՝ հուղարկավորել ենք, խոսքը ամուսնուս եղբոր որդու մասին է, մյուսինը չեն կարողանում գտնել։ Ամսի 20–ին հեռուստացույցով հայտարարեցին, որ Դավիթ Ասոյանին մեդալով պարգեւատրել են, նախարարությունից ճշտել ենք, որ իմ երեխայի մասին է խոսքը, բայց երեխայիցս ոչ մի լուր չունենք։ Կամավորը երեխայիս զենքը հանձնելուց տեսել է, ծանոթների միջոցով ինձ հասել է, որ երեխայիս ամսի 12–ին ռազմականում տեսել են, ո՞ւր տարան երեխայիս՝ չգիտեմ»,– ասաց անհետ կորածի մայրը՝ Լիլիթ Զուռնաչյանը՝ հավելելով.
«Բոլորը ղեկավարներ ու գրագետներ են, բայց իրենց ուղեղը դարման է, ես չգիտեմ՝ իրենք ինչով են զբաղված, մենակ աթոռին կպնելով չի, ով կարող է այս հարցին լուծում տալ, թող գա՝ նստի ղեկավար, ով չի կարող, թող վերկենա ու ռադը քաշի»։
Ռազմական ոստիկանությունից անհետ կորածի մորը հաստատել են, որ նման դեպք եղել է, բայց այլ զինվորի են ցույց տվել, մինչդեռ ըստ տիկին Լիլիթի՝ կամավորը տեսել էր հենց իր որդուն՝ Դավիթին։
Անհետ կորածի մայրը հակված է մտածել, որ իր որդուն թաքցում են։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են