ՀՀ օմբուդսմեն. ադրբեջանցիները պետք է հեռանան Սյունիքից իրենց զինվորներով եւ ցուցանակներով
Ադրբեջանցիները պետք է հեռանան Սյունիքից իրենց զինվորներով եւ ցուցանակներով: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը:
Թաթոյանը նշեց, որ Սյունիքում ադրբեջանցիների հայտնվելը որեւէ իրավական հիմք չունի: «Այնտեղ նրանք հայտնվել են բռնության սպառնալիքի ներքո: Ադրբեջանցի զինվորները սպառնացել են մարդկանց, ասել՝ եթե չհեռանաք, դրոն կուղարկենք: Նրանց ներկայությունն այնտեղ անօրինական է եւ սպառնում է Հայաստանի բնակիչների իրավունքներին»,-ասաց Թաթոյանը՝ նշելով, որ այդ կապակցությամբ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն առաջ է քաշել անվտանգության գոտու գաղափարը:
«Ադրբեջանցիները պետք է հեռանան Սյունիքից իրենց զինվորներով եւ ցուցանակներով: Արոտավայրերը եւ հողերը պետք է օգտագործվեն բնակիչների կողմից»,-հայտարարեց Թաթոյանը:
Նա նաեւ հայտնեց, որ հանդիպել է նախագահի հետ, եւ վերջինս կարծիք է հայտնել, որ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի մասին խոսք չկա:

















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Այսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները․ Խուդաթյան
ԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստի
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Արաղչին առաջարկել է տարածաշրջանից հեռացնել ամերիկյան զորքերը
Աջակցությունը կազմում է 50%՝ առավելագույնը 1-1.5 մլն դրամ՝ կախված սերտիֆիկատի տեսակից․ Գևորգ Պապոյան...
Մի խաբեք մարդկանց. Արցախը վերադարձնելու հարցում մենք որեւէ դաշնակից չունենք
Դասերը կվերսկսվեն առկա ձևաչափով վաղվանից՝ մարտի 31-ից․ Հայաստանի ամերիկյան համալսարան
Զաբել տատն իր 100-ամյա հոբելյանը կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է համարում. հարազատները ծննդյան օրն...
Wildberries-ը Երևանում բացել է նոր լոգիստիկ համալիր՝ օրական մինչև 500 հազար ապրանքի թողունակությամբ