ՀՀ արտաքին գործերի նախարարն ստում է, իշխանություններն առաջ են տանում Լեւոն Տեր-Պետրոսյանի թեզը
ՀՀ արտաքին գործերի նախարարն ստում է՝ հայտարարելով, թե հայոց ցեղասպանությունը մեր արտաքին քաղաքականության մեջ առաջնահերթություն է,- «Փաստինֆո»-ի եթերում հայտարարել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ու ընդգծել, որ գործող իշխանություններն առաջ են մղում առաջին նախագահի այն թեզը, որ եթե հայերը դադարեն թուրքերի մեջ թշնամի տեսնել, նրանց վերաբերմունքն էլ կփոխվի։
Ըստ նրա՝ եթե պատերազմից հետո իշխանությունները փորձում եմ որպես նվաճում ներկայացնել սահմանների բացումը, ինչը Հայաստանի տնտեսությունը կլանելու հաջորդ քայլն է լինելու։
«Նույնիսկ տեսականորեն, որպես հայ թուրքերի հետ ապրելն անհնար է, հնարավոր է ապրել ինչպես թուրք»,- նշել է բանախոսը ու կարծիք հայտնել, որ հայ ժողովուրդը չի ընդունի իշխանության դավաճանական մոտեցումները։
Հ.Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ Հայաստանում եւ Հայաստանից դուրս կան մարդիկ, որոնք իշխանությունների նման պահվածքը համարում են դավաճանություն։ «Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ Արմեն Գրիգորյանի անձը բավականին փոքր այս հարցում։ Սակայն նա բացահայտում է ռեժիմի եւ իր ղեկավարի տեսակետը։ Արտաքին գործերի նախարարը եւս այս ռեժիմի մասն է: Այս ամենը ուղված է նրան, որպեսզի Հայաստանը դարձնեն Թուրքիայի վասսալ, իսկ հետո ՝ Թուրքիայի մաս», - հայտարարել է Մարտիրոսյանը։
Ըստ նրա՝ թուրքերը ունեին ծրագիր՝ ջնջելու Հայաստանը եւ ստեղծել մեծ թուրան։ «Այն ինչ լսում ենք հիմա, դա թուրքական լոբբինգն է Հայաստանում։
«Պատմության մեջ չի եղել ոչ մի դեպք, երբ իշխանությունները գիտակցաբար գործեն սեփական պետության եւ ժողովրդի դեմ։ Իսկ Հայաստանում մենք տեսնում ենք այսպիսի օրինակ։ Ժողովրդի արձագանքը եւս աննախադեպ է»,- նկատել է քաղաքագետը։
Մանրամասները՝ տեսանյութում


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են