Ազգային անվտանգության ծառայության տնօրենին կազատեն պաշտոնից. ով կլինի նոր տնօրենը
Քիչ առաջ ArmLur.am-ը հայտնել էր, որ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել դատավոր Անդրանիկ Սիմոնյանը, որը դատական համակարգում աչքի է ընկել նիստեր չկայացնելով եւ առհասարակ աշխատանքի չներկայանալով: Սակայն Armlur.am-ին հասած տեղեկությւնների համաձայն՝ Սիմոնյանին պատահական չեն նշանակել Կոմիտեի նախագահի տեղակալ: Մեր հավաստի տեղեկություններով դատավոր Անդրանիկ Սիմոնյանին մի քանի օր անց նշանակելու են ԱԱԾ փոխտնօրեն, որից հետո էլ կնշանակեն ԱԱԾ տնօրեն , ինչպես եղավ Արգիշտի Քյարամյանի դեպքում :
Ասել է թե՝ նրան Կոմիտեի նախագահի տեղակալ նշանակելը այլ նպատակներ է հետապնդում:
Հիշեցնենք, որ Armlur.am-ը գրել էր, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանը երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվեց Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: Եվ սա այն դեպքում, երբ վերջին շրջանում դատավորը գրեթե աշխատանքի չէր հաճախում եւ նրա իրավասության տակ գտնվող քրեական գործերով դատական նիստերն այդպես էլ չէին կայանում: Որպես պատճառաբանություն նշվում էր դատավորի ծանրաբեռնվածությունը, սակայն պատճառն իրականում նրա աշխատանքի չներկայանալն էր:
Եվ ահա, այսպիսի դատավորը, որն անգամ դատական նիստերին չի հաճախում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվում է քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: Դատավորի գործունեության մասին արդեն հայտնել էինք:
Հավելենք, որ Անդրանիկ Սիմոնյանի լուսանկարը համացանցում առկա չէ:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են