«Ես կուսակցական չեմ». Կապան համայնքի ղեկավարը՝ նոր կուսակցությանը չանդամակցելու մասին
Ինչպես հայտնի է՝ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի գլխավորած «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամների թվում են նաև Սյունիքի տարբեր համայնքների ղեկավարները:
Հիշեցնենք՝ պատերազմից հետո մարզի գրեթե բոլոր համայնքների ղեկավարները պահանջել էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և պարբերաբար բարձրաձայնել Սյունիքում առկա անվտանգային խնդիրների մասին:
168.am-ը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ նա մարզի մյուս համայնքների ղեկավարների հետ ներկա չէր «Վերածնվող Հայաստան» կուսակցության մեկնարկն ազդարարող մամլո ասուլիսին, ի պատասխան՝ Գևորգ Փարսյանը հայտնեց. «Ես կուսակցության անդամ չեմ, կուսակցական չեմ»:
Հարցին, թե՝ չե՞ք ուզում դառնալ կուսակցական, նա պատասխանեց՝ այո, չեմ ցանկանում:
Ճշգրտմանը՝ արդյոք առաջարկ եղե՞լ է՝ նա չպատասխանեց՝ նշելով, որ քաղաքականության հետ կապված հարցերին կանդրադառնա հետագայում:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում