Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը վրեժխնդրություն է. Սևակ Թորոսյան
Դեռեւս 2018 թվականին, երբ կալանավորվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նրա ֆրանսիացի փաստաբան Սեւակ Թորոսյանն արձանագրեց, որ այս հարցը իրավաբանական չէ եւ անգամ քաղաքական չէ, այլ մարդկային:
Մարտի 25-ին «Հայելի»-ին տված հարցազրույցում փաստաբանը հաստատեց, որ դա մարդկային զոհաբերությունների ինստիտուտի վերադարձ է: «Այլեւս անհնար է լռել: Արդեն պատերազմ է եղել: Ինչո՞ւ է պատերազմը եղել: Այն, ինչ ձեռնարկվեց Յուրի Խաչատուրովի դեմ (ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար - խմբ), համարեք, որ Նիկոլ Փաշինյանը փորձեց կալանավորել Պուտինին: Դու խելագա՞ր ես: Դու աննորմա՞լ ես: Հենց այդ պահից սկսվեց հետադարձ հաշվարկը, երբ պատերազմը ժամանակի հարց էր: Քաղաքագետ լինելու հարկ չկա հասկանալու համար, թե ինչ տեղի կունենա, եթե նապաստակը վրիպի արջին հարվածելիս»,- կարծում է Սեւակ Թորոսյանը:
Նրա խոսքով՝ սփյուռքի համար զարմանալի է, թե ինչու խայտառակ պարտությունից հետո ընդդիմությունը չձեռնարկեց ակտիվ եւ լուրջ քայլեր: «Կան պետություն ունենալուն արժանի ժողովուրդներ: Եվ հակառակը: Եվ եթե ժողովրդի ընտրությունը Նիկոլ Փաշինյանն է: Սա ժողովրդավարության եւ մենթալիտետի հարց է»,- նշեց փաստաբանը:
Նա միաժամանակ շեշտեց անհատի դերը եւ բերեց Շառլ դը Գոլի օրինակը, որը կազմակերպել էր Դիմադրության շարժումը, երբ նախորդ պատերազմից հոգնած Ֆրանսիան հանձնվեց նացիստներին:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները