Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Փաշինյանը մի պահ ձայնը բարձրացրել է, նրան ուշքի են բերել․ Արա Վարդանյանը գաղտնազերծել է հիմնադրամի փակ նիստում կատարվածը. (տեսանյութ)

«Հայաստան» համահայկական հիմնադրամի մարտի 15-ին կայացած Հոգաբարձուների խորհրդի նիստում տեղի է ունեցել մի բան, որը երբևէ չի եղել հիմնադրամում իր ղեկավարման 14 տարիների ընթացքում։ Հիմա Հոգաբարձուների կարծիքները բաժանվել են երկու մեծ խմբի՝ մի մասը պնդում է, որ հիմնադրամից Կառավարությանը փոխանցված 52 միլիարդ դրամի ծախսման ուղղություններն ու արդյունավետությունը պետք է պարզել, հստակեցնել, թե ինչի՞ վրա է ծախսվել այդ գումարը, մյուս մասն ասում է, որ 107 միլիոն դոլարի պատմությունը պետք է ծածկադմփոց անել։

«Հիմա ձեր եթերում բացահայտելու եմ, թե ի՞նչ է քննարկվել այդ փակ նիստի ժամանակ։ Եվ այսպես, Հոգաբարձուների խորհրդի տարածած հայտարարությանը կողմ է քվեարկել 15 հոգաբարձու, դեմ՝ 8-ը, ընդ որում՝ կողմ քվեարկածներից 9-ը ՀՀ-ի և Արցախի պետական պաշտոնյաներ են, սփյուռքը ներկայացնող չի եղել։ Դեմ քվեարկողների մեջ երկուսը ներկայացրել են ՀՀ-ն և Արցախը, նախկին նախագահները, վեցը ներկայացրել են սփյուռքը։ Ստացվել է՝ սփյուռքը ներկայացնող վեց հոգին մյուս վեցի դեմ կարծիք են արտահայտել։ Սա աննախադեպ քվեարկություն է։ Ինչ վերաբերում է աուդիտ իրականացնող ընկերությանը, ապա ընկերությունից հայտնել են, որ չեն կարող ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված հաշվետվությունը 52 միլիարդ դրամի վերաբերյալ, քանի որ այդ հաշվետվություններում չկա մանրամասն նկարագրություն 52 միլիարդի վերաբերյալ։ Աուդիտը չի ընդունել Ատոմ Ջանջուղազյանի ներկայացրած հաշվետվությունը՝ ասելով, որ մենք նման հաշվետվություն ընդունել չենք կարող»,-ասաց Արա Վարդանյանը։

Ինչ վերաբերում է փակ նիստի ժամանակ տեղի ունեցած քննարկման մանրամասներին, ապա Վարդանյանը մեջբերեց Փաշինյանի ելույթից մի հատված։

«Քանի որ նիստը փակ է եղել, հիմա գաղտնազերծեմ. Փաշինյանն ասել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերված գումարները դա հոսող ջուր է, որը խառնվել է ընդհանուր ջրին, որը առվակից հոսել է և խառնվել ընդհանուր ջրին, և մենք չենք կարող ասել, թե որը ուր է գնացել։ Որոշ այլ հայտարարություններ ևս արել է, որոնց մասին չեմ ասի, քանի որ դրանով կվնասեմ հիմնադրամի հեղինակությանը։ Փաշինյանը մի պահ ձայնը բարձրացրել է, թե՝ չկասկածեք մեր Կառավարությանը, բայց հոգաբարձուների անդամներից մեկն ուշքի է բերել նրան։ Իհարկե, ուշքի բերողի անունը չեմ տա։

Այնուհետև ելույթ է ունեցել աուդիտ իրականացնող ընկեության ղեկավարը և ասել, որ հիմնադրամի կողմից Կառավարությանը գումար փոխանցելը հակասել է հիմնադրամի կանոնադրությանը։ Հայտարարել է, որ պայմանագրերից մեկով կնքվել է մոտ 10 միլիարդ դրամի պայմանագիր, սակայն Ֆինանսների նախարարության կողմից փոխանցվել է 50 միլիոն դրամից ավելի, և աուդիտը պահանջել է ավել փոխանցված գումարը ետ վերադարձնել հիմնադրամին։ Աուդիտ իրականացնող ընկերությունը նաև ասել է, որ Ֆինանսների նախարարության կողմից չի ներկայացվել փողի ծախսագրման մասին հստակ հաշվետվություն։

Ստացվում է՝ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ միջազգային աուդիտն ասում է, որ ես չեմ կարող ընդունել ձեր կողմից իրականացվող գումարների ծախսագրումը, իսկ դա կարող է բերել հետևյալին՝ կամ հիմնադրամը կչեղարկի միջազգային աուդիտ ներկայացնող ընկերության հետ պայմանագիրը և այդ գործը կպատվիրակի պետական ինչ-որ կառույցի՝ օրինակ՝ վարչապետին կից գործող վերահսկողական ծառայությանը, որը վարչապետի կողմից հրահանգ ստանալուց հետո 107 միլիարդի հետ կապված թղթի վրա գրի, որ ամեն ինչ կարգին է, կամ այդ միջազգային աուդիտը կտա եզրակացություն, որտեղ գրված է լինելու, որ չեն ընդունում ծախսագրումները»,-ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին նախագահը՝ շեշտելով, որ ակնհայտ է, որ Կառավարությունը հօդս է ցնդեցրել 52 միլիարդ դրամը, բայց ի զարմանս իրեն՝ տեսնում է, որ այդ մասին լռում են նաև որոշ սփյուռքահայ հոբաբարձուների խորհրդի անդամներ, ինչպես, օրինակ, խորհրդի անդամ Պետրոս Թերզյանն է։

«Կասկածներ ունեմ, որ աշխատանք է տարվել 52 միլիարդ դրամը ծածկադմփոց անելուն կողմ քվեարկած վեց սփուռքահայ անդամների հետ։ Կոնկրետ Պետրոս Թերզյանի մասին կարող է մի օր որոշեմ խոսել, իսկ եթե որոշեմ խոսել, ես նրան կոչնչացնեմ, բայց հաշվի առնելով նրա ամագը, ես չեմ ուզում այդ մասին հիմա խոսեմ։ Բայց ակնհայտ է, որ ըստ տելեգրամյան ալիքների՝ հիմնադրամից կանխիկացվել է 9 միլիոն դոլար և այդ կանխիկացման գործընթացում ներառված են եղել նաև Էդուարդ Աղաջանյանը, Սիփան Փաշինյանը, Անդրանիկ Քոչարյանը, Հակոբ Արշակյանը։ Այս տեղեկատվությունն առկա է արդեն երկու ամիս, ուստի դիմում եմ ԱԱԾ-ին՝ ստուգե՛ք, տեղեկատվությունը, ու եթե իրականությանը չի համապատասխանում՝ հերքեք»,-ասաց Արա Վարդանյանը՝ տեսակետ հայտնելով, որ գործող իշխանությունն ունի նպատակ հիմնադրամը փակելու, ինչը, սակայն, թույլ չեն տալու։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։