Նոր Ընտրական օրենսգիրքը միտված է գործող իշխանության համար չհիմնավորված առավելություններ ստեղծելուն. Դավիթ Խաժակյան
Նոր Ընտրական Օրենսգիրքը միտված է գործող իշխանության համար բարենպաստ և չհիմնավորված առավելություններ ստեղծելուն։ Այն խայտառակ հում փաստաթուղթ է և, եթե ընդունվի ապա խորհրդարանական ընդդիմությունը պետք է այն վիճարկի սահմանադրական դատարանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Գրառումը՝ ստորև.
«Նոր Ընտրական օրենսգրքի ջատագովները իբրև փորձում են ավելի ժողովրդավարական դարձնել փաստաթուղթը, իսկ իրականում անում են ճիշտ հակառակը։ Դրա վառ վկայությունն է հետընտրական շրջանում կոալիցիաների կազմման հնարավորությունը։
Գործող օրենսգիրքը 6-օրյա ժամկետում հնարավորություն է տալիս արգելապատնեշը հաղթահարած ԲՈԼՈՐ ուժերին բանակցելու և խորհրդարանական կոալիցիա ձևավորելու համար։ Ըստ որում, եթե նոր կոալիցիա չի ձևավորվում, ապա երկրորդ փուլ անցած ուժերը կարող են մասնակցել նոր դաշինքով՝ միավորվելով արգելապատնեշը հաղթահարած ուժերի հետ։
Նոր Օրենսգիրքը սահմանափակում է երկու հնարավորությունն էլ։ Նախ կոալիցիա կազմելու հնարավորության համար տրվում է 14 օր ժամանակ, ԲԱՅՑ այդ հնարավորությունից կարող է օգտվել միայն առաջին տեղը զբաղեցրած ուժը և ըստ էության մյուս ուժերը այդ ընթացքում բանակցություններ վարելու իրավունք չունեն։ Ապա 7-օրյա ժամկետ է տրվում մյուս ուժերին։
Ստացվում է, որ հետընտրական անորոշության ժամկետը (հետպատերազմյան երկրում) երկարում է 15 օրով, իսկ առաջին ուժին տրվում է անբնական առավելություն։ Բացի այդ վերացվում է երկրորդ փուլում նոր դաշինք ձևավորելու հնարավորությունը, որը այս իրավիճակում բխում է միայն գործող իշխանությունների շահերից։
Ուստի նոր Ընտրական Օրենսգիրքը միտված է գործող իշխանության համար բարենպաստ և չհիմնավորված առավելություններ ստեղծելուն։ Այն խայտառակ հում փաստաթուղթ է և, եթե ընդունվի ապա խորհրդարանական ընդդիմությունը պետք է այն վիճարկի սահմանադրական դատարանում»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում