Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով Ռուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. Կլիչկո Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը Նյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումով Երկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում «Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունը Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքները ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունից

Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամասՔննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՏաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներըԹրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԻնչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները«Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել էՄի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվելՋերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համարՀայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներովՌոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը

Հակասահմանադրական միջոցներով իշխանությունը փորձում է լուծել զուտ քաղաքական ենթատեքստ ունեցող 3 խնդիր․

Նախ, ռազմական դրության շրջանում անվտանգության, հազարավոր անհայտ կորած երիտասարդ զինծառայողների, ռազմագերիների, հաշմանդամների աջակցության և բազմաթիվ այլ հրատապ խնդիրներին համալիր անդրադառնալու փոխարեն զուտ դատական համակարգը վերահսկելի դարձնելուն միտված լծակներ ներդնելն առանցքային համարելը արդեն հարիր չէ մեզ։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը՝ անդրադառնալով կոնկրետ գործերով արդարադատությանը միջամտելու՝ ԲԴԽ-ին լիազորություններ վերապահելու «Իմ քայլը»–ի նախագծին, որն ընդունվեց անցնող շաբաթվա ընթացքում։

«Ընդ որում, այս ամենն արվում է խիստ ներքին համակարգվածությամբ, հնարավորինս հապճեպ և առանց նեղ մասնագետների ներգրավման ու հասարակական կազմակերպությունների վերլուծությունները հաշվի առնելու։ Մինչ այդ, մի այդպիսի օրենք, որը վերաբերում էր մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իբրև մասնագիտացված դատավորների (ոմանք դա որակեցին «գրպանային դատավորների» ինստիտուտ) ներդրմանը, Հանրապետության նախագահի կողմից միանգամայն իրավաչափ հիմնավորումներով չստորագրվեց և ուղարկվեց ՍԴ։ Մյուս կողմից, այս փուլում նման բացահայտ հակասահմանադրական կեցվածքով դատական իշխանության անկախությունը հնարավորինս չեզոքացնելու հետևողական փորձերը, ցավոք, միանգամայն սպասելի էին։ Իհարկե, օրինագծերը ներկայացնելիս, դրանք ուղեկցվում են ստանդարտ, բայց իրականության հետ որևէ աղերս չունեցող գրավիչ մտքերով՝ «բնականոն ընթացք», «կուտակված խնդիրների լուծում» և այլն»,–ասաց նա։

Գևորգ Դանիելյանը նշեց, որ գործնականում փորձ է արվում լուծելու զուտ քաղաքական ենթատեքստ ունեցող երեք խնդիր։ «Առաջին՝ էապես սահմանափակել դատաքննության ընթացքում միջնորդություններ ներկայացնելու կողմերի իրավունքը, ինչը հնարավորություն կտա կոծկելու ապօրինությունները և իբր տեսանելի չդարձնելու գործերի բացահայտ քաղաքական բնույթը։ Երկրորդ՝ ցանկացած պահի անորոշ հիմքով վերցնել դատավորի վարույթում գտնվող գործը և այն հանձնել մեկ այլ դատավորի, ինչի արդյունքում դատավորը հարկադրված է լինելու քննությունը տանել ԲԴԽ֊ի քիմքին համահունչ և երրորդ՝ ԲԴԽ֊ն ձեռք է բերում վարույթ հարուցելու լիազորություն, ինչը հանգեցնելու է մի իրավիճակի, երբ միևնույն մարմինը կվերածվի միաժամանակ հետապնդող և իր հետապնդման արդյունքում կայացված որոշումը քննող կառույցի, որպիսի անթույլատրելի իրավիճակ անգամ դժվար է անգամ պատկերացնել (սա նույնն է, որ դատախազը մեղադրանք առաջադրի և ինքն էլ քննի մեղադրանքի հիմնավորվածությունը)»,–ասաց նա։

Նախկին նախարարը նկատեց, որ սրանով ոտնահարվում են նաև արդար դատաքննության իրավունքի երաշխիքների ամրագրմանը նվիրված ՄԻԵԿ֊ի 6-րդ հոդվածի և Սահմանադրության 63-րդ հոդվածի հիմնադրույթները, քանի որ անկախ դատարանի կողմից գործ քննելն այդ իրավունքի առանցքային բաղադրիչներից է։

«Ինչո՞ւ է այս ամենը դարձել մի տեսակ անարգել, գրեթե ինքնաշխատ և միաժամանակ ոչ միայն դատական իշխանությունը, այլև ողջ իրավական համակարգն ու երկրի հեղինակությունը նսեմացնող իրողություն։ Մի նկատառում հնչեցնեմ՝ այն, ինչ այս շրջանում անարգել արվում է, դա, ըստ էության, վերադարձ է հնին, այն հնին, որի դեմ բացահայտ պայքարել են նաև միջազգային կառույցներն ու իրավապաշտպան կազմակերպությունները։ Այսպես, նախկինում Արդարադատության խորհուրդը ևս օժտված է եղել կարգապահական վարույթ հարուցելու իրավասությամբ, ինչի դեմ նույն Վենետիկի հանձնաժողովը իմպերատիվ եզրակացություն է ներկայացրել։ Հիմա, երբ, ինչպես դուք եք նկատում, անարգել և սահուն հետքայլեր են արվում, միջազգային կառույցները գրեթե կույր են ձևանում, իսկ իրավապաշտպան կազմակերպությունների մի զգալի մասը կա՛մ չի նկատում, կա՛մ նկատում է այնքանով, որքանով։ Միաժամանակ, հարկ եմ համարում հավուր պատշաճի առանձնացնել այն սակավաթիվ իրավապաշտպաններին, որոնք մնացել են իրենց բարձրության վրա։ Եթե հավելենք, որ խորհրդարանում քաղաքական մեծամասնությունն արդեն ցուցաբերել է գործադիր իշխանության նկատմամբ սահմանադրական վերահսկողություն իրականացնելու, նրանից հաշվետվություն պահանջելու կատարյալ անընդունակություն և անգամ վերջին օրերին պատրաստ է ցուցաբերելու բացառապես նվիրվածություն, ապա պատկերը կամբողջանա»,–ասաց նա։

Գևորգ Դանիելյանը նաև ընդգծեց, որ այս նախաձեռնությանն իր բացասական դիրքորոշումն է հայտնել ԲԴԽ֊ն, ինչն էլ ավելի է ընդգծում իշխանությունների՝ ամեն գնով նախաձեռնությունը իրացնելու նկրտումների բուն իմաստը։ «Քննարկումների ընթացքում խոսվեց նաև այն մասին, որ այս լուծումներով իբրև փորձ է արվում կյանքի կոչել վերջին շրջանում ՍԴ որոշումները։ Եթե նկատեցիք, ես անդրադարձա այն հարցին, որ նմանաբնույթ օրինագծերն ուղեկցվում են ստանդարտ, բայց իրական նպատակների հետ որևէ աղերս չունեցող փաստարկներով, որոնցից են նաև ՍԴ որոշումները։ Ընդ որում, այդ որոշումների մեջ ուղղակի չեք գտնի որևէ իրավական դիրքորոշում, որով հնարավոր կհամարվեին այսպիսի «կացնային» լուծումները։ ՍԴ֊ն ընդամենը բարձրացրել է իրավունքի չարաշահումները բացառելու, գործերի քննությունը ողջամիտ ժամկետում ավարտելու և նմանաբնույթ այլ իրավաչափ լուծումների անհրաժեշտությունը։ Չեմ կարող հավատալ, որ ՍԴ֊ն ևս իր որոշումներով քողարկված լծվել է այս ակցիաներին և իրավական դիրքորոշումներ է հրամցնում՝ անկախ նրանից, թե իրենց վարույթում քննվող դիմումի քննության առարկան անմիջականորեն առնչվե՞լ է նշված խնդիրներին, թե ոչ»,–ասաց նա։


Հարցին, թե այս երեք տարիների ընթացքում ինչպե՞ս եք գնահատում դատական բարեփոխումները, եթե տեսնում եք այդպիսիք և արդյո՞ք իշխանության կողմից դատական համակարգի վրա ազդեցության փորձերը նվազել են, Գևորգ Դանիելյանը պատասխանեց․«Իմ հրաժարականից առաջ, որի հիմքում այն առաջադրված ստանդարտ ձևակերպումն է, որ հանրությունն իբր ինձ չի վստահում, ես փորձել եմ հնարավորինս ամփոփ տեսքով ներկայացնել դատաիրավական բարեփոխումների իմ տեսլականը, ինչը վկայում է այն մասին, որ ինքս ևս չեմ բացառել համակարգն առողջացնելու անհրաժեշտությունը։ Սակայն այն, ինչ արվել և արվում է, ընդհանուր ոչինչ չունի համակարգի առողջացման հետ։ Ցավոք, թույլատրելի են ընկալվել բոլոր անընդունելի միջոցները, այդ թվում՝ այդ քաղաքականությունը կյանքի կոչելուն պատրաստ կադրերով համակարգը համալրելու քայլերը։ Դատական համակարգը ցույց տվեց, որ իրենք ունակ են և ոչ միայն դատարկ խոսքերով, այլ գործնականում են պատրաստ լինել իշխանության ինքնուրույն ճյուղ՝ անկախ բոլոր տեսակի հնարավոր ու անհնարին ճնշումներից, իսկ այս որակները պահպանելու փոխարեն, ոմանք տարվել են դրանք հիմնովին ոտնահարելու գործով։ Ինչ վերաբերում է դատարանների ծանրաբեռնվածությանը, ապա այդ և նմանաբնույթ խնդիրները լուծվում են ոչ թե մի քանի տասնյակի հասնող առավել բարձր աշխատավարձ ստացող դատավորների ներդրմամբ, այլ այնպիսի խելամիտ դատավարական կանոնների մշակմամբ, որոնք կբացառեն անիմաստ ծանրաբեռնվածությունն ու դատական ծախսերը։ Պակաս կարևոր չէ նաև արհեստական բազում հարուցված գործերով ողջ համակարգը ցնցումների մեջ գցելու խնդիրը, բայց դրա մասին մեկ այլ անգամ»։