Դուք եղել, մնում և լինելու եք Արցախի կողքին՝ որպես խորհրդանիշ. Վիտալի Բալասանյանը՝ Պարգև Սրբազանին
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը շնորհավորել է Արցախի թեմի նախկին առաջնորդ, հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ, Արցախի հերոս, «Ոսկե Արծիվ» շքանշանի ասպետ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին ծննդյան օրվա առթիվ:
«Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի նախկին առաջնորդ, հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ, Արցախի հերոս, «Ոսկե Արծիվ» շքանշանի ասպետ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին.
Գերաշնորհ Սրբազան Հա՛յր
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 67-րդ տարեդարձի առթիվ։ Շնորհակալ եմ Ձեզ այն հայրական սիրո համար, որ ունեք Արցախ աշխարհի հանդեպ։ Ձեր՝ ավելի քան 3 տասնամյա հոգևոր առաջնորդությունը մեծապես օգնել է Արցախին վերագտնելու ճշմարիտ ճանապարհը տանող ուղին։ Դուք եղել, մնում և լինելու եք Արցախի կողքին՝ որպես խորհրդանիշ, Մարդ, որի անխոնջ աշխատանքի շնորհիվ Արցախը հավատարիմ է քրիստոնեական և համամարդկային արժեքներին:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ, մաղթում առողջություն և բարեկեցություն։ Աստված մեզ պահապան։
Վիտալի ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ԱՐՑԱԽԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են