Ունեցանք մեր պատմության ամենախայտառակ ու աղետալի իրադարձություններից մեկը` տանուլ տված պատերազմ. Վահե Հակոբյան
Հայաստանում վերջին տարիներ անտաղանդ տնտեսական քաղաքականություն է վարվել, ինչի հետեւանքով ունեցել ենք տնտեսական անկումներ: Այս մասին այսօր` մարտի 20-ին, Երեւանում հրավիրված մամուլի ասուլիսին ասել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահը Վահե Հակոբյանը:
«Աչրտաքին պարտքը 2.3 միլիարդով բարձրացավ 2.5 տարվա ընթացքում, ու դրա դիմաց մենք չտեսանք ոչինչ բացի պարգեւավճարներից: Կովիդի դեմ տանուլ տված պայքար: Հիշեցնեմ, որ երբ ամբողջ աշխարհն արդեն տագնապ էր բարձրացնում եւ լոքդաունի մեջ էին մտնում երկրները, Նիկոլ Փաշինյանը անտեսելով այդ ամեն ինչը եւ վեր դասելով իր անձնական շահը, քանց ազգային անվտանգության շահերը, սկսկեց իր քայլարշավը Սյունիքից եւ առաջարկեց պայքարել կովիդի դեմ պինցետով եւ թթի արաղով: Պայքարեցինք եւ ունեցանք 4000-ից ավելի զոհ միայն կովիդից: Ունեցանք մեր պատմության ամենախայտառակ ու աղետալի իրադարձություններից մեկը` տանուլ տված պատերազմ: Ինձ թվում է դրա արձագանքները դեռ երկար ժամանակ կտեսնենք, եւ ինձ թվում է ճիշտ հետեւություններ կանենք: Այդտեղ մենք ունեցանք 5000-ից ավելի զոհ, 7000-ից ավելի վիրավոր, անհայտ կորածներ, գերիներ եւ բազմահազար կոտրված ճակատագրեր: Արտաքին քաղաքականությունը տապալված, ինչի արդյունքում հրահրվեց այդ պատերազմը եւ ունեցանք այն, ինչ այսօր ունենք` ոչ ադեկվատ վարչապետ` իր ենթակա, ստորոգրայալներով, թիմակիցների մասին եմ ասում, մի քանի գրպանի օլիգարխներ, որոնք փորձում են պահել այս վիճակը»,-ասաց նա:
Վահե Հակոբյանը բացատրեց, թե ինչու է կուսակցության անվանումը «Վերածնվող Հայաստան» կոչվել. «Իմ խորին համոզմամբ, այսօր Հայաստանը կարիք ունի վերածնունդի, ընդ որում բոլոր ոլորտներում` բանակի, տնտեսության, կրթության»:
Վահե Հակոբյանը նաեւ հավելեց, որ իրենց կարգախոսն է `«Անվտագություն, արդարություն եւ աշխատանք»:
«Պատահական չէ, որ անվտանգությունը դրել ենք առաջին տեղում, քանի որ առանց անվտանգության, հնարավոր չէ ոչինչ»,- հավելեց նա:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները