Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հրապարակվել է Լա լիգայի «Ատլետիկո Մադրիդ» - «Բարսելոնա» (2-1) հանդիպման վիճահարույց դրվագի ձայնագրությունը Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին սկսում է ուսումնամարզական հավաքը նոր գլխավոր մարզչի հետ Հայտնաբերվել է 400 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները «Խաղաղության ձայնը» երաժշտական փառատոն` Հանրապետության Հրապարակում Նա կատարյալ համապատասխանում է Ռեալին և հիանալի համալրում կլինի․ Խեդիրա Այց Արմավիրի մարզի մի շարք նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններ Միլանի «Ինտերը» գերվստահ հաղթանակ տարավ «Ռոմայի» նկատմամբ «Թելի իրադարձություն». միջազգային ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում Ֆինն Գերագուսյանն այդ առումով բազմակողմանի զարգացած է Աշխարհի գավաթի խաղարկությունում մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել «Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել Մեր երկրի անվտանգությունը, շահը պետք է թելադրեն մեր քայլերի հաջորդականությունը. Անդրանիկ Քոչարյան

Հրապարակվել է Լա լիգայի «Ատլետիկո Մադրիդ» - «Բարսելոնա» (2-1) հանդիպման վիճահարույց դրվագի ձայնագրությունըՀայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին սկսում է ուսումնամարզական հավաքը նոր գլխավոր մարզչի հետՀայտնաբերվել է 400 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները«Խաղաղության ձայնը» երաժշտական փառատոն` Հանրապետության ՀրապարակումՆա կատարյալ համապատասխանում է Ռեալին և հիանալի համալրում կլինի․ ԽեդիրաԱյց Արմավիրի մարզի մի շարք նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններՄիլանի «Ինտերը» գերվստահ հաղթանակ տարավ «Ռոմայի» նկատմամբ«Թելի իրադարձություն». միջազգային ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում Ֆինն Գերագուսյանն այդ առումով բազմակողմանի զարգացած էԱշխարհի գավաթի խաղարկությունում մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել «Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասելՄեր երկրի անվտանգությունը, շահը պետք է թելադրեն մեր քայլերի հաջորդականությունը. Անդրանիկ ՔոչարյանՄեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿTesla ավտոմոբիլների նկատմամբ սկսված հետաքննությունն ավարտվել էԴատախազությունը պահանջում  է Հովիկ Աբրահամյանի եղբորից և փեսաներից բռնագանձել անշարժ գույքեր, 1 մլրդ դրամը գերազանցող գումարՀնդկաստանը դիտարկում է սահմանների պաշտպանության անսովոր միջոցՀարավային Կովկասն արդեն դառնում է համագործակցության կենտրոն. ԱլիևՄենք պատրաստ ենք նպաստել երկխոսությանը և խաղաղության գործընթացին. ԿոբախիձեՄարզական վարկանիշավորման սանդղակի առաջատարները կստանան մարզագույքՄարզական վարկանիշավորման սանդղակի առաջատարները կստանան մարզագույքՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպմանն առնչվող հարցերԱրթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի հաղթողԱԺ այգում տեղի է ունեցել Կոզեռնի հանգստարանի ննջեցյալների և հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ և կոռեկտ լինի Հայաստանի հետ աշխատանքում. ԼուկաշենկոԽոշտանգման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՇնամարտ կազմակերպելու համար 3 անձ է ձերբակալվել. նախաձեռնվել է քրեական վարույթ«Ժառանգություն»-ը ընտրություններին չի մասնակցի և կաջակցի ԿարապետյանինԱՄՆ-ն կոչ է արել Իսրայելին հետաձգել հարձակումը սիրիա-լիբանանյան սահմանին գտնվող «Ալ-Մասնա» անցակետի վրա. Kan Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն անգործությունը «սնուցում է ագրեսիան» Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազիԿենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունըՎերջին երկու տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է. Անդրանիկ ՔոչարյանՄեզ այլ հնարավորություն չի մնում, քան ընդհանուր օգտագործման հողերի վրա ինքնակամ կառուցված ավտոտնակները քանդելըԻրանը վճռականորեն կարձագանքի երկրի էներգետիկ ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակմանըՀՀ կառավարությունը 518 միլիոն 853, 5 հազար դրամ է տրամադրել Գեղարքունիքի հինգ մանկապարտեզի վերակառուցման կամ հիմնանորոգման համարԱվինյանն առաջարկում է չեղարկել իրենց շինաղբը ոչ սահմանված վայրերում թափող կառուցապատողների շինթույլտվություններըՀայտնի է՝ որ հասցեներում ջուր չի լինիՔրեականացնել ծառայությունից խուսափելու նպատակով բժշկական փորձաքննությունից հրաժարվելըԿատարի վարչապետն ընդգծել է Մերձավոր Արևելքի հակամարտությունը խաղաղ միջոցներով լուծելու անհրաժեշտությունըԱլիևի այցը Վրաստան շատ կարևոր է մեզ համար. ԲոճորիշվիլիԱդրբեջանի ԱԳՆ-ն Մոսկվային կոչ է անում Ղարաբաղի թեման չշահարկելՆախատեսվում է ներդնել ոստիկանության ծառայողների կատարողականի գնահատման ինստիտուտ․ նախագիծԱլիևը պետական ​​այցով ժամանել է ՎրաստանՀամայնքային ոստիկաններն ու պարեկները հետախուզվողների են հայտնաբերելԱպօրինի թմրաշրջանառության դեմ ՆԳՆ ոստիկանության պայքարը շարունակվում էԻսրայելա-ամերիկյան հարձակման հետևանքով սպանվել է ԻՀՊԿ հետախուզության պետըԼոռու և Արագածոտնի մարզերի որոշ հասցեներում գազ չի լինիԱՄՆ-ն չի շտապի օգնություն տրամադրել, եթե Ռուսաստանը հարձակվի Եվրոպայի վրաԻրանում խոցված կործանիչի անձնակազմի երկու անդամները փրկվել են. Թրամփ Հայաստանում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագիտական խումբը

Տեր-Պետրոսյանի՝ շարժմանը վերաբերող կարծիքի հետ համաձայն չեմ, բայց ողջունում եմ. Վազգեն Մանուկյան

Ես այդ կարծիքի հետ, որը վերաբերում է շարժմանը՝ համաձայն չեմ, բայց ես ողջունում եմ այն մթնոլորտը, որ, երբ մարդիկ ոչ թե իրար դեմ հարվածներ են ուղղում, այլ քննարկում են այս վիճակից դուրս գալու տարբերակներ: Այս մասին 168-am-ի հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկ տարածած հայտարարությանը։

«Ամեն մեկն ինչ-որ մի տարբերակի դրականը կարող է գտնել, բացասականը կարող է գտնել, բայց դրական է, երբ մարդիկ խոսում են տարբերակներով, դա ողջունելի է, ավել բան հիմա չեմ կարող ասել, զբաղված եմ»,- հավելեց Վազգեն Մանուկյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման իր պատկերացրած ելքը, անդրադարձել «Հայրենիքի փրկության շարժման», մասնավորապես, Վազգեն Մանուկյանի առաջարկած տարբերակներին։

Նա մասնավորապես նշել էր․

«Վազգեն Մանուկյանն այսօր ունի ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման երեք տարբերակ՝ ա. ռազմական հեղաշրջումը, բ. «Հայրենիքի փրկության շարժման» կազմակերպած համաժողովրդական ճնշման շնորհիվ վարչապետի պաշտոնանկությանը հասնելու ճանապարհը, և գ. գործող վարչապետի կողմից արտահերթ ընտրության անցկացման անթույլատրելիությունը:

Նա հաշվի չի առնում, սակայն, հետևյալ հանգամանքները. առաջին տարբերակը բացարձակապես հակասահմանադրական է, ինչը գիտակցելով՝ բանակը, հակառակ իր վրա ընդդիմության գործադրած ճնշումներին՝ մերժեց ամենայն վճռականությամբ: Ինչ վերաբերում է Հայրենիքի փրկության շարժմանը, ապա այն այլևս ժամանակավրեպ է, քանի որ ավելի քան քառամսյա հրապարակային միջոցառումներն ու ներքին սուր տարաձայնությունները ցույց տվեցին, որ այն բացարձակապես չի վայելում լայն զանգվածների աջակցությունը և լիովին սպառված է:

Երրորդ տարբերակի հարցում ես լիովին համամիտ եմ Մանուկյանի հետ: Ինչո՞ւ. որովհետև վարչապետն ու նրա հենարանը հանդիսացող քաղաքական ուժը, կրած խայտառակ պարտության համար պատասխանատվությունից խուսափելուց բացի, առաջնորդվում են ոչ թե պետության ամրապնդման և հզորացման մտահոգությամբ, այլ բացառապես իրենց իշխանությունն ամեն գնով պահպանելու անթաքույց մոլուցքով: Համաձայն եմ նաև հանրության մեջ հնչեցվող այն պնդումներին, որ իշխող ուժի կողմից կազմակերպված արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում՝ նրանք չեն խորշելու վարչական ռեսուրսների համատարած օգտագործումից, ինչի հետևանքով բոլոր ընտրատեղամասերը կարող են վերածվել լարվածության օջախների: Համոզված եմ, որ այդ պարագայում մենք ականատես ենք լինելու Հայաստանի պատմության ամենախայտառակ ընտրություններին: Իսկ դա կարող է նշանակել Հայոց պետականության վերջը կամ երկարատև մղձավանջային գոյատևումը։

Ուստի թե՛ պետության, թե՛ ժողովրդի, թե՛ նաև անձամբ վարչապետի շահերից բխող միակ ելքը, իմ կարծիքով, վերջինիս անհապաղ և ինքնակամ հրաժարականն է և Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա, թեկուզ ժամանակավոր, ապաստանումն արտերկրում: Այդ պարագայում վարչապետի պարտականությունները պետք է դրվեն անկուսակցական փոխվարչապետի վրա, որն իր չեզոքության հանգամանքով ունակ է ապահովելու արդար ընտրությունների անցկացումը»: