Թույլ չտաք, որ հերթական հարձակման փորձ կատարեն մեր արտաքին պաշտպանական դիրքերի ուղղությամբ․ Արծվիկ Մինասյանը՝ ԱԳՆ-ին
Որպեսզի դուք կարողանաք տեր կանգնել դիվանագետի ձեր բարձր պաշտոնին և հավատարիմ մնաք մեր պետականությանը, ժողովրդի նպատակներին, դուք պետք է մերժեք ցանկացած գործողություն Նիկոլ Փաշինյանի կողմից, որը ուղղված կլինի նսեմացնելու կամ թուլացնելու դիվանագիտական կորպուսի միասնականությունը՝ ընդդեմ այս դավադիր ծրագրի։ Այս մասին այսօր Արտաքին գործերի նախարարության դիմաց՝ դիմելով նախարարության աշխատակիցներին, ասաց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը։
«Դուք պետք է ժողովուրդ, պետականություն ներկայացնեք, այլ ոչ թե իշխանության այս կամ այն ներկայացուցիչի ախմախ խոսքերը։ Դիմելով արտաքին գործերի նախարարին, ՀՀ դիվանագիտությունը ներկայացնող դիվանագետներին՝ ասում եմ՝ վերջնականապես վերջ ասեք հողատուի ծրագրերին, երկիրը դավաճանած խմբակին, որովհետև միայն դա է ճանապարհը, որ մենք կարողանանք կանգնեցնել աղետաբեր այս ընթացքը»,–ասաց նա։
Արծվիկ Մինասյանը կոչ արեց թույլ չտալ, որ հերթական անգամ փորձ արվի հարձակման ենթարկել մեր արտաքին պաշտպանական դիրքերը։ «Այսօր մենք՝ որպես ժողովուրդ, ազգ, միասնություն, կարիք ունենք համախմբման, համախմբման ոչ թե անձանց շուրջ, որոնք երկիրը դավաճանել են, ժողովրդին տարել են կործանման, այլ համախմբվեն ազգային նպատակների, այդ նպատակները իրականացնող համաժողովրդական պայքարի շուրջ, և միայն դա է երաշխիքը, որ մենք վաղը Հայաստան կունենանք և ուժ կգտնենք վերականգնել Արցախի ամբողջականությունը»,–ասաց նա և հորդորեց նաև ոստիկանությանը ապօրինի հրամաններ չկատարել․
«Անկախ նրանից, որ մեզանից յուրաքանչյուրը համոզված է, որ Հայաստանը դավաճանված է, և օբյեկտիվ առումով Նիկոլ Փաշինյանը չի կարող Հայաստանի շահերը պաշտպանել, մեր անվտանգության թիվ մեկ հրամայականը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է»։
Նա նշեց, որ ովքեր շարունակում են հավատալ Նիկոլ Փաշինյանին, վնաս են տալու պետականությանը, ժողովրդին, իրենց անձամբ և փոշմանելու են։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են