Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ իրենց մոտ պատերազմի ընթացքում գերեվարված հայ կանայք չկան
Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է, որ Ադրբեջանում այլևս չկան գերեվարված հայ կանայք. հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևային։
«Ցանկանում ենք նշել, որ ներկայումս Ադրբեջանում պահվող հայկական ծագմամբ կանայք չկան։ Պատերազմի ընթացքում գերեվարված 5 կանանց մեծ մասն ազատ է արձակվել ռազմական գործողությունների ընթացքում»,- նշել է Աբդուլաևան:
Հիշեցնենք`այսօր ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, «Փաստինֆո»-ին հայտնել էր, որ Մարալ Նաջարյանի վերադարձից հետո Ադրբեջանում ենթադրաբար դեռ 3 հայ կին գերի կա, որոնցից միայն մեկի անունն է հաստատված։
Աբդուլաևան ասել է նաև, որ Նաջարյանը Ադրբեջանի տարածք էր մուտք գործել ապօրինաբար՝ խախտելով Ադրբեջանի օրենսդրությունը։ Ինչպես նշել է Աբդուլաևան, Նաջարյանը նախընտրել է վերադառնալ Լիբանան, այլ ոչ թե Հայաստան:
«Ռուսական կողմի հետ քննարկումների արդյունքում չի հաջողվել Նաջարյանին Ռուսաստան ուղարկել, քանի որ նա Լիբանանի քաղաքացի է։ Այդ պատճառով Նաջարյանը Թուրքիայով ուղարկվել է Լիբանան», - ասել է Աբդուլաևան։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը