Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով Ռուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. Կլիչկո Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը Նյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումով Երկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում «Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունը Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքները ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունից

Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամասՔննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՏաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներըԹրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԻնչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները«Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել էՄի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվելՋերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համարՀայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներովՌոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը

«Ինչո՞ւ է ամրագրված այս նորմը. որպեսզի քաղաքական տարբեր ցանկություններով պայմանավորված՝ այս ինստիտուտը չխաթարվի». Արծվիկ Մինասյան

Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները շարունակում են փակ պահել ԱԺ մուտքերը: Լրագրողների հետ զրույցում ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանն անդրադարձավ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնից ազատման վերաբերյալ իրավաբանների ու իշխանամերձ շրջանակների հնչեցրած տեսակետներին՝ նկատելով.

«Տարբեր իրավաբաններ ներկայացնում են տարբեր մոտեցումներ՝ սկսած նրանից, որ որևէ մեկն իրավունք չունի Օնիկ Գասպարյանին 5 տարվա ընթացքում պաշտոնից ազատելու, ավարտված նրանով, որ, այնուամենայնիվ, ինչպես որ իշխանահաճո արտահայտություններն են, թե Նիկոլ Փաշինյանը դրա իրավունքն ունի միանշանակ, այդ թվում՝ նաև երեկվա նախագահի հայտարարության ներքո էր այդ պատասխանատվությունը դրված Նիկոլ Փաշինյանի վրա»:

Արծվիկ Մինասյանը, սակայն, հիշեցնում է ՀՀ Սահմանադրությունը. «Երեք հիմնական հոդված կա Զինված ուժերին վերաբերող: Առաջին հոդվածն ասում է, թե ԶՈՒ-ն սահմանադրական կարգի հիմունքներում ինչ դերակատարություն ունի:

Արդեն նշեցինք՝ Զինված ուժերը երաշխավորում են ՀՀ տարածքային ամբողջականությունը, պաշտպանությունը, սահմանների անձեռնմխելիությունը և անվտանգությունը, և, ինչպես նշեցինք, միակ հիմնական ինստիտուտն է:

Երկրորդ հոդվածը վերաբերում է նախագահի լիազորություններին բարձրագույն հրամանատարական կազմի նշանակման և ազատման հարցերում. այն է՝ բարձրագույն հրամանատարական կազմի անդամներին կոչումների շնորհումը և նրանց պաշտոնին նշանակումը և ազատումը իրականացվում է օրենքով սահմանված կարգով և դեպքերում վարչապետի առաջարկությամբ նախագահի կողմից:

Եվ վերջապես, երրորդ հոդվածը, որով ասում է, որ Զինված ուժերը գտնվում են կառավարության ենթակայության ներքո, Զինված ուժերի ամենաբարձր պաշտոնատար անձը Գլխավոր շտաբի պետն է, որը պաշտոնի է նշանակվում օրենքով սահմանված ժամկետում: Երրորդ, այս կարևոր հոդվածում խոսք չկար հրամանատարության մասին:

Պաշտպանության մասին օրենքը, հիմնվելով այս երրորդ կարևոր հոդվածի վրա՝ Սահմանադրության 155 հոդվածի վրա, ամրագրում է, որ ԶՈՒ ԳՇ պետ նշանակվում է հինգ տարով և կարող է ոչ ավել երկու անգամ նշանակվել:

Ինչո՞ւ է ամրագրված այս նորմը, որպեսզի քաղաքական տարբեր ցանկություններով պայմանավորված՝ այս ինստիտուտը չխաթարվի. հանկարծ չարթնանա մեկը, ինչպես որ այսօր ենք մենք տեսնում, ու ասի՝ քանի որ իմ դուրը չի գալիս ԶՈՒ ԳՇ պետը, ուրեմն պետք է ազատվի»:

Քաղաքական գործիչը նշեց նաև, որ կառավարության որոշումով բարձրագույն հրամանատարական կազմի մեջ է մտցվել նաև ԳՇ պետը՝առաջացնելով ակնհայտ անհասկանալի վիճակ, երբ մի կողմից՝ որպես անմիջական հրամանատար՝ նա ենթակա է Սահմանադրության երկրորդ մասում նշված կարգավորմանը, մյուս կողմից՝ որպես ԳՇ պետ՝ երաշխավորված 5 տարվա ժամկետ ունի:

«Արդյո՞ք սա նշանակում է, որ ընդհանրապես չի կարող ազատվել ԳՇ պետը. ո՛չ , որովհետև նույն Զինծառայության մասին օրենքի 40-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ տալիս է, թե որ հիմքերում ընդհանրապես պայմանագրային զինծառայողը կարող է ազատվել աշխատանքից, այդ թվում՝ հիվանդության, կամ՝ զինվորական ուժերից արձակվելու դեպքերում կամ այլ վայր աշխատանքի տեղափոխվելու, կամ այլ աշխատանքի առաջարկ ընդունելու, և այլ այսպիսի բազմաթիվ դեպքերում, բայց չկա որևէ բան, որը հնարավորություն տա այս կետերից որևէ մեկով ԳՇ պետին առանց ներկայացնելու էդ հիմքերը՝ ազատել:

Իշխանությունները վկայակոչում են նույն 40 հոդվածի երրորդ մասը, որը, ի դեպ, իրենք են փոփոխություն ենթարկել, և այս նախագահն է ստորագրել, և որը հիմա վիճարկվում է, և դա արել են այն ժամանակ, երբ փորձում էին Մովսես Հակոբյանի խնդիրը լուծել: Գրել են մի նախադասություն, որ կարող է բարձրագույն հրամանատարական կազմի հրամանատարներին, անձանց ազատել առանց հիմքի, սա ուղիղ հակասում է Սահմանադրության Աշխատանքի ազատության իրավունքին, որովհետև Սահմանադրությամբ ամրագրված է՝ որևէ անձ չի կարող անհիմն ազատվել աշխատանքից: Ազատման հիմքերը նշվում են օրենքով»,- պարզաբանեց Արծվիկ Մինասյանը: