Վազգեն Մանուկյանի գործով ՔԿ-ն հայտարարեց նախաքննության ավարտ. միջնորդելու եմ կարճել այս քաղաքական գործը.Արամ Վարդևանյան
Քննչական կոմիտեն այսօր քաղաքական պրիմիտիվ և խայտառակ գործերի շարքից ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի վերաբերյալ գործով հայտարարեց նախաքննության ավարտ: Միջնորդելու եմ կարճել այս քաղաքական գործը, քանի որ այն առնչություն չունի քրեական օրենսգրքի հետ առհասարակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
«Զարգացումների մասին հավելյալ կտեղեկացնեմ:
Միաժամանակ հիշեցնեմ, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին նույն իրավապահ համակարգը ոչ մի հանցակազմ չէր տեսել 1) պատգամավորներին հետապնդելու և ճնշելու մեջ 2) «Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանում վարչապետ չի լինի» գործողությունների և արտահայտությունների մեջ»,- գրել է Վարդևանյանը:
Նշենք, որ ավել վաղ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ փետրվարի 20-ին հանրահավաքի ընթացքում արած հայտարարությունների կապակցությամբ ոստիկանությունում հարուցվել էր քրեական գործ: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից նշել էին, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը): Քրեական գործն ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտե՝ վարույթ ընդունելու և նախաքննություն կատարելու նպատակով:
Վազգեն Մանուկյանը հայտարարել էր իշխանություններին հեռացնելու տարբերակների մասին՝ այդ թվում նշելով, որ պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ՝ ապստամբելով, վերցնել իշխանությունը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են