Այսօր միակ քայլը մնացել է բանակինը ու ավարտում ենք էս խաղը. Գեւորգ Պետրոսյան
Նիկոլ Փաշինյանը չի հակադարձում Ալիեւին, բայց գոռալով ուզում է վախեցնի մեր բնակչությանը. Իր լայվերից մեկի ժամանակ ասում է՝ եթե քաղաքական հայտարարությունների չափերն անցնեք, ձեզ կձերբակալեմ: Այս մասին այսօր՝ մարտի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
«Հլա սրան նայեք, էդքան դուխով տղա ես, Ալիեւին մի հատ պատասխան տուր: Ինքը գնում Ալիեւի մոտ կզած նստում ա, գալիս այստեղ, սկսում է գոռալ մեր ժողովրդի վրա: Արա, դու ով ես, որ քաղաքական հայտարարությունների չափ որոշես: Մի հատ էլ ասում է՝ կձերբակալենք: Սրանով նա մատնում է, որ իրավապահ մարմինները գործում են իր անմիջական ցուցումների ներքո: Ես զարմանում են, որ գլխավոր դատախազությունն անհաղորդ է այս իրավիճակին: Մենք նման ղեկավար չենք ունեցել, որ նման լկտի հայտարարությամբ հանդես գա»,-ասաց նա:
Անդրադառնալով ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարությունից հեռտո ստեղծված իրավիճակին, Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Բանակը պետք է քայլ անի: Այսօր միակ քայլը մնացել է բանակինը ու ավարտում ենք էս խաղը: Ես վստահաբար կարող եմ ասել, որ եթե բանակը միահամուռ գա, ոստիկանությունը չի բախվելու բանակին, որովհետեւ ոստիկաններն էլ են զզվել սրանից:
Հարգելի զինվորականներ, խնդրում եմ՝ միավորվեք, էսօր ավարտենք էս ամեն ինչը: Կոչ եմ անում զինվորականներին՝ չթողնել, որ առավոտը դիմավորի վարչապետի պաշտոնում»,-ասաց գեւորգ Պետրոսյանը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են