ՀՀ առաջին օմբուդսմենը նախագահին կոչ է արել կատարել իր սահմանադրական պարտականությունները
Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը կոչով դիմել է երկրի նախագահ Արմեն Սարգսյանին: «Ես պնդում եւ կոչ եմ անում նախագահ Արմեն Սարգսյանին կատարել իր սահմանադրական պարտավորությունները եւ չմասնակցել էքցեսներին երկրում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լարիսա Ալավերդյանը:
Հայաստանի Սահմանադրության 123-րդ հոդվածի համաձայն` նախագահը պետության ղեկավար է եւ վերահսկում է Սահմանադրության կատարումը:
Փետրվարի 25-ին Հայաստանի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել, որում կոչ էր անում կառավարությանը հրաժարական տալ: Վարչապետը Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության մասին հրամանագրի նախագիծը երկու անգամ ուղարկել էր ՀՀ նախագահին, նախագահը երկու անգամն էլ չէր ստորագրել: Սակայն նախագահը երկրորդ անգամ հայտարարեց, որ մտադիր է դիմել Սահմանադրական դատարան ոչ թե հրամանագրի նախագծի, այլ զինվորական ծառայության մասին օրենքի սահմանադրականության հարցով: Փաստաբանները տարբեր կերպ են մեկնաբանում իրավիճակը, համամիտ են մի հարցում` մարտի 9-ին դիմումի ժամկետի լրանալու կապակցությամբ իրավիճակը պետք է հստակեցվի: Ի պաշտպանություն Գլխավոր շտաբի հանդես են եկել Հայաստանի եւ Արցախի զինված ուժերի ներկայիս եւ պաշտոնաթող սպաները:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են