Համբերել հնարավոր չէ, մեր աչքի առջև մահանում է մեր պետությունը, մեր ազգը. Մանուկյան
Համբերել հնարավոր չէ, մեր աչքի առջև մահանում է մեր պետությունը, մեր ազգը։ Մեզնից է միայն կախված, որ ինչ-որ թափթուկ, անպիտան մարդիկ, ուղղակի չնստեն երկրի ղեկին։ Այս մասին «Հայրենիքի փրկության շարժման» կողմից կազմակերպված հանրահավաքի ընթացքում ասել է «ՀՓՇ» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
Մանուկյանի դիտարկմամբ՝ մենք համբերատար և կիրթ ազգ ենք, սրանից մոտ մեկ ամիս առաջ Իսպանիայում մի ռեփեր ձերբակալեցին, հարյուր հազարներով դուրս եկան փողոց երիտասարդները՝ «Մոլոտովի կոկտեյլներով», մեքենաներ այրելով պայքարեցին դրա համար։
«Մենք կորցրել ենք մեր հայրենիքի մի զգալի մասը, ջարդվել է մեր բանակը, կորցրել ենք հազարավոր երիտասարդներ։ Ալիևն արհամարհանքով խոսում է հայերի մասին։ Այն Ալիևը, որ վախեցած ծպտուն չէր հանում։ Մենք համբերատար տանում ենք մեր պայքարը»,-ասաց Մանուկյանը՝ կոչով դիմելով այն մարդկանց, որոնք թեև պահանջում են Նիկոլի հրաժարականը, բայց չեն գտնվում Բաղրամյան պողոտայում, եթե ցանկանում են՝ միանան իրենց, եթե ոչ, ապա ստեղծեն իրենց կազմակերպությունները. «Հայրենիքը միայն մերը չէ, ձերն էլ է»։
Մանուկյանը նկատեց՝ նախկին իշխանություններին մեղադրում էին ընտրությունների ժամանակ փող բաժանելու մեջ.
«Իհարկե, և՛ իշխանությունները, և՛ ընդդիմությունը, առնվազն 5-6 կուսակցություն փող էին բաժանում, որ գան պաշտոնի։ Ոչ մեկն իրեն թող սուրբ չհամարի։ Իսկ սա մեր պետական գրպանի փողը բաժանում է ոստիկաններին, որ իրեն ծառայեն։ Ո՞րն է ավելի մեծ հանցագործություն»։


















































Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
ՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համար
Թրամփը հայտարարել է «Ազատություն» նախագծի գործողության կասեցման մասին
2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվո...
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Philip Morris International ընկերության պատվիրակությանը
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Lufthansa-ն նախազգուշացրել է տոմսերի սպասվող թանկացումների և չվերթների կրճատման մասին