«Ռազմական գործողությունների 4-րդ օրը Գլխավոր շտաբը Փաշինյանին գրավոր տեղեկացրել է, որ պատերազմը տանուլ կտրվի». Քոչարյան. (տեսանյութ)
Նորմալ չէ, որ իշխանությունը չի կարողանում որևէ ողջամիտ, հասկանալի բացատրություն տալ հստակ մեղադրանքներին: Այս մասին հայտարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` ռուսական ԶԼՄ-ներին տված մամուլի ասուլիսում, գրում է armeniasputnik.am-ը:
Նման մեղադրանքներից Քոչարյանը նշել է այն, թե ինչու է Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ ռազմական գործողությունների 3-րդ օրը դադարեցվել բանակի մոբիլիզացիան:
«Օրինակ`ինչո ՞ւ է պատերազմի 3-րդ օրը կանգնեցվել մոբիլիզացիայի բաղադրիչը, որը ենթադրում էր գործող զինված ուժերի համալրում: Ինչո՞ւ վարչապետը չի ընդունել Ռուսաստանի նախագահի` հոկտեմբերի 19-ին արված առաջարկը: Ընդ որում, պատերազմի արդեն 4-րդ օրը նա գիտեր այն մասին, որ պատերազմը տանուլ է տրվելու: Նա ուներ Գլխավոր շտաբի գրավոր եզրակացությունն այն մասին, որ ընթացող պատերազմը հաստատապես տանուլ կտրվի: Սա ուղղակի դատարկ հայտարարություններ չեն: Սա հաղորդագրություն է հանցագործության մասին, որով պետք է զբաղվեն դատախազությունն ու քննչական մարմինները»,-հայտարարել է Քոչարյանը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են