Գեներալներն իրենց շատ զուսպ են պահում. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահն անդրադարձել է ԳՇ հայտարարության ֆոնին գեներալների վարքագծին։
Գլխավոր շտաբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ հայ գեներալներն իրենց չափազանց զուսպ են պահում։ Ռուսական ԶԼՄ-ների համար կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա ենթադրում է` գեներալները չեն ուզում, որ անգամ իրենց ամենափոքր գործողությունն ընկալվի որպես ռազմական հեղաշրջման փորձ։
«Պետք չէ վախենալ «ռազմական հեղաշրջում» բառակապակցությունից։ Պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ ռազմական հեղաշրջումը թույլ է տվել պահպանել պետականությունը և ապահովել տնտեսության զարգացումը։ Օրինակ, նախորդ դարի 60-ական թվականների Հարավային Կորեայի դեպքը կամ էլ Եգիպտոսի` մեր օրերում կատարվածը»,–ասել է Քոչարյանը։
Նախկին նախագահն ընդգծել է`չէր ցանկանա, որ իր խոսքերն ընկալվեն որպես ինչ-որ մեկին որևէ տեղ ներքաշելու փորձ: Իր կարծիքը, ինչպես նշել է նա, զուտ վերլուծական հիմնավորում է։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են