Վազգեն Մանուկյանը վաղը՝ 11։00-ին կանչվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության
Վազգեն Մանուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները որեւէ ազդեցություն չեն կարող թողնել նրա սկզբունքների, քաղաքական պայքարի եւ մեր երկրին սպառնացող աղետը կանխելու գործում նրա վճռականության վրա։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայրենիքի փրկության շարժումը։
«Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր ՀՀ Քննչական կոմիտեի կողմից ստացել է ծանուցագիր, որից պարզ է դառնում, որ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր կատարելու փաստի առթիվ 2021 թ․ փետրվարի 20-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով եւ որոշում է կայացվել է Վազգեն Մանուկյանին գործում ներգրավել որպես մեղադրյալ։
Այդ նպատակով Վազգեն Մանուկյանը մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, կանչվել է ՀՀ Քննչական կոմիտե հարցաքննության՝ վերջինիս մեղադրանք առաջադրելու եւ որպես մեղադրյալ հարցաքննելու նպատակով։
Հ․Գ․
Վազգեն Մանուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները որեւէ ազդեցություն չեն կարող թողնել նրա սկզբունքների, քաղաքական պայքարի եւ մեր երկրին սպառնացող աղետը կանխելու գործում նրա վճռականության վրա»,- ասվում է հայտարարության մեջ։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են